Արտահերթ խորհրդարանական ընտրություններն այլևս անցյալում են: Ինչ ցույց տվեց արդյունքները: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ:
Իրավապաշտպանի կարծիքով՝ իշխանություններն ամեն ինչ արեցին, որ իրենց մրցակիցները լինեն մերժվածները․ «Ընտրությունների արդյունքները սպասելի էին: Պայքար էր գնում պարտված իշխանության ու մերժվածների միջև: Քոչարյանը չհասկացավ խաղի նրբությունը, նրան օգտագործեցին, ինչի արդյունքում էլ Փաշինյանը արձանագրեց այս հաղթանակը»: