Thursday, 25 04 2024
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը

Վաշինգտոնի և Թեհրանի միջև Հայաստանից պահանջվողը պողպատը չէ

Իրանի հեռացող նախագահ Հասան Ռոհանիի աշխատակազմի ղեկավարը հայտարարել է, ըստ Ռոյթերզի, որ Վաշինգտոնը պատրաստ է չեղարկել Իրանի նկատմամբ նավթային և այլ կարգի մի շարք պատժամիջոցներ՝ միջուկային գործարքի շուրջ կարգավորման գործընթացը վերականգնելու համար: Այդ հայտարարությունը փաստորեն հնչում է Իրանի նախագահի ընտրությունից հետո, որի արդյունքում նախագահ է ընտրվել պահպանողական թևի ներկայացուցիչ, Իրանի գերագույն դատարանի նախագահ Իբրահիմ Ռեիսին: Նա ընտրությունից հետո հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է միջուկային գործարքի շուրջ բանակցությունը շարունակելուն, բայց դրա համար ԱՄՆ պետք է անի քայլեր: Այդ ֆոնին ահա Իրանի հեռացող նախագահ Հասան Ռոհանին, որ սպառել է նախագահական երկու ժամկետ և այլևս չուներ առաջադրվելու իրավունք, իր աշխատակազմի ղեկավարի միջոցով հայտարարում է Վաշինգտոնի պատրաստակամության մասին:

Հասան Ռոհանին, ինչպես հայտնի է, այսպես ասած ռեֆորմատորական թևի ներկայացուցիչ նախագահ էր: Այդ թևն Իրանում զիջեց դիրքերը թե 2020-ի խորհրդարանի, թե 202-ի նախագահի ընտրությանը: Ընդ որում, այդ գործում էական դեր խաղաց և այն քաղաքականությունը, որ Իրանի հանդեպ որդեգրեց ԱՄՆ նախագահ Թրամփը, ընդհուպ այն, որ նրա քաղաքական որոշումով չեզոքացվեց իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Ընդ որում, եթե Սոլեյմանին լիներ ողջ, ապա մեծ հավանականությամբ այսօր հենց նա կլիներ Իրանի ընտրված նախագահ: Սոլեյմանիի չեզոքացումը այն վերջին կետն էր, որ ըստ էության Թեհրանում անշրջելի դարձրեց պահպանողականների հաղթանակը ռեֆորմատորների նկատմամբ: Նշանակո՞ւմ է դա, որ Իրանն անցնելու է Արևմուտքի հետ ավելի կոշտ հարաբերության և անզիջում, դժկամ քաղաքականության: Այդ հարցը բաց է: Չի բացառվում, որ հեռացող ռեֆորմատորական Հասան Ռոհանին իր աշխատակազմի ղեկավարի միջոցով հայտարարելով պատժամիջոցների մի զգալի մաս չեզոքացնելու Վաշինգտոնի մտադրության մասին, փորձում է հեռանաով պատասխանատվության տակ դնել նոր նախագահին: Ըստ էության ստացվում է, որ Ռոհանին հայտարարում է Բայդենի պաշտոնամուտից հետո Վիեննայում բանակցության շրջանակում իր կառավարության ձեռքբերման՝ պատժամիջոցների չեղարկման պայմանավորվածության մասին, որը, եթե տեղի չունենա, այսպես ասած կմնա արդեն պահպանողական թևի ապաշնորհության կամ չարդարացված կոշտության վրա:

Այլ կերպ ասած, իրանյան հասարակությունը կարձանագրի թերևս նոր նախագահի աշխատանքի խոշոր բացասական էֆեկտ: Բանն այն է, որ իրանցիները պաշտոնական քարոզչությունից դուրս, անշուշտ բավականին սուր են զգում պատժամիջոցների հետևանքը իրենց կյանքի վրա: Հայաստանն այդ ամենի համատեքստում անշուշտ ունի Իրան-Արևմուտք կառուցողական հարաբերության սուր անհրաժեշտություն, ու, եթե հեռացող Ռոհանին իր քայլով որոշակի պատասխանատվության և պարտավորության առաջ դնի նոր պահպանողական նախագահին, ապա Հայաստանի դիտանկյունից դա կարող է լինել ողջունելի իրողություն: Միևնույն ժամանակ, անկախ այդ ամենից իրանյան ուղղությունը Երևանի համար առաջնահերթ է մշտապես, և պաշտոնական Երևանը պետք է աշխատի իրանյան նոր վարչակազմի հետ սերտ կապ հաստատելու և երկկողմ օրակարգ ձևավորելու, կամ եղած օրակարգը խորացնելու ուղղությամբ: Ավելին, Երևանը թերևս այդ օրակարգ պետք է ներառի նաև Իրան-Արևմուտք փոխհարաբերությանն առնչվող հարցեր, ինչը ենթադրում է նաև Պարսից ծոց Սև ծով հաղորդակցության գաղափարը, որը առաջ է քաշել Իրանը: Սրա համար սակայն Հայաստանը կանգնած է թերևս առանցքային մի խոչընդոտի առաջ: Դե ֆակտո բացակայում է արտգործնախարարությունը, որպես ինստիտուտ, որի խողովակով պետք է ծավալվի նաև աշխատանքը Թեհրանի հետ: Ըստ այդմ, այդ ինստիտուտը վերականգնելը կամ վերափոխված ձևավորելը պահանջում է արագություն: Այլապես իրավիճակը անոմալ է, ինչպես այս օրերին արձանագրվող երևանյան շոգը: Բայց, եթե երևանյան շոգը կանցնի ժամանակի ընթացքում, ԱԳՆ ժամանակի ընթացքում ինքստինքյան չի ձևավորվի և դրա ուղղությամբ լուծումները պետք է լինեն առավելագույնս արագ: Արտաքին աշխարհի հետ հարաբերության նյութը չի կարող լինել պողպատը: Հակառակը, այդ ուղղությունը պահանջում է փափուկ և ճկուն մասնագիտական ռեսուրս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում