Տարածաշրջանային այցի շրջանակներում, Ռումինիայի արտաքին գործերի նախարար, Լիտվայի արտաքին գործերի նախարար, Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար, ինչպես նաև ԱԳԵԾ՝ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն և Հվ․ Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը հունիսի 25–ին կժամանեն Հայաստան։ Նշյալ այցը լիազորված է Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կողմից և նպատակ ունի վերահաստատելու տարածաշրջանում կայունության հաստատումը խթանելու ԵՄ պատրաստակամությունը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է հասարակական գործիչ Հիլդա Չոբոյանի հետ: