Friday, 19 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ

Ում ենք վատություն անում՝ մեր սպառողի՞ն, թե՞ Թուրքիային. Կառավարությունը երկարացրեց թուրքական ապրանքների ներմուծման արգելքը

ՀՀ կառավարությունը երեկ ևս 6 ամսով երկարացրեց Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքը:

Հիշեցնենք, որ 2020թ. դեկտեմբերի 31-ից արգելվում է ՀՀ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը։ Արգելքից հետո Թուրքիայից վերջնական ծագման ապրանքների ներմուծման ծավալներն այս տարի նվազել են մոտ 70 տոկսով, կտրուկ փոխվել է ներմուծվող ապրանքների կազմը։

Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը ի սկզբանե սխալ է համարել թուրքական ապրանքների ներմուծման արգելքը՝ դա համարելով էմոցիոնալ որոշում։ «Դատելով մեր երկրների միջև  շրջանառության ծավալներից, մենք այդպես ոչ մի վատություն չենք անում Թուրքիային։ Մենք վատություն ենք անում մեր սպառողներին և գործարարներին, որովհետև այդ ապրանքատեսակների մի մասը լրացուցիչ վերամշակվում էր»,-ասաց Ասատրյանը։

Մեր դիտարկմանը՝ դեռևս ձմռանը այս սահմանափակումը մտցնելիս կառավարությունը նշում էր, որ այսպիսով  հնարավոր կլինի զարկ տալ տեղական արտադրանքին։ Հիմա, երբ լրացուցիչ՝ 6 ամսով երկարացվում է սահմանափակումը, կարո՞ղ ենք ասել, որ սրանից շահում է  տեղական արտադրողը, Ասատարյանը պատասխանեց.«Չեմ կարծում կրկին նույն պատճառով՝ շրջանառության ծավալները շատ փոքր են։ Ոչ մեր տնտեսության վրա էական ազդեցություն կթողնեն, ոչ էլ՝ առավել ևս Թուրքիայի տնտեսության վրա, որը շատ մեծ է։ Սահմանափակումներով  հնարավոր չէ քո ապրանքները առաջ մղել։ Հակառակը՝ երբ չկա ոչ մի սահմանափակում, ապա առկա է լինում մրցակցություն և մեր արտադրողնորը ձգտում են ավելի որակյալ, ավելի ցածր ինքնարժեքով արտադրանք թողարկել»,-ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ այնպես չէ, որ նախկինում Թուրքիայից ներկրվող ապրանքները հիմա արտադրվում են Հայաստանում։ Ապրանքների տեսակներ կան, որ Հայաստանում դրանց արտադրության հնարավորությունը չկա, կամ խիստ սահմանափակ է, հետևաբար ներմուծվում են այլ երկրներից։ Իսկ թուրքական ապրանքների այլընտրանքային շուկաները հիմա դարձել են Չինասանն ու Իրանը։

ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Գևորգ Պապոյանը մեզ  հետ զրույցում հակառակը՝ ասաց, որ որոշումը ճիշտ էր, դրա հիմքում կան որոշակի տնտեսական հաշվարկներ և այդ հաշվարկների արդյունքւոմ երևում է, որ 70 տոկոսով նվազել է թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան և դրա փոխարեն չի առաջացել որևէ լուրջ խնդիր, որևէ ապրանքի դեֆիցիտ շուկայում չի եղել, գնաճային լուրջ ճնշումներ չեն եղել. «Ավելին, դոլարը 20 դրամով նվազել է և դա նշանակում է, որ ապագայում գնանկում կլինի, նորից կվերադառնանք նախկին մակարդակին։ Որոշակիորեն զարգացում է ապրել տեղական արտադրությունը, որը երևում է արդյունաբերության երկնիշ աճի  միջոցով, որը արձանագրվել է ապրիլ ամսին, մարտ ամսին»,-ասաց Պապոյանը։

Մեր դիտարկմանը՝ արդյունաբերության աճը արդյոք թուրքական ապրանքների ներմուծմա՞ն սահամանփակման հետ է կապված, տնտեսագետը  պատասխանեց. «Ուղիղ իմաստով, իհարկե, պետք չէ կապել, բայց որոշակի մասնաբաժին, այնուամենայնիվ կա։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ այն վատատեսական կանխատեսումները, որ կային այս սահմանափակման մասին, չիրականացվեցին։

Պապոյանը նշեց, որ տնտեսվարողները, բիզնեսմենները խնդիրներ չեն ունեցել  թուրքական ապրանքին այլընտրանք փնտրելիս։ «Եթե շուկայում կոնկրետ ապրանքի դեֆիցիտ չի եղել, ուրեմն այդ մասով խնդիր չի եղել»,-եզրափակեց Պապոյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում