Հյուսիսային Օսեթիայի գերագույն դատարանը 19.5 տարվա ազատազրկման է դատապարտել Ալեքսանդր Ջուսոևին, ով մեղադրվում էր 8 հոգու, այդ թվում՝ Վլադիկավկազի քաղաքապետ Վիտալի Կարաևի սպանության մեջ:
Քննության ընթացքում պարզվել է, որ ամբաստանյալը հանցավոր խմբի անդամ է:
2009թ-ի ապրիլին Ջուսոևը համաձայնության էր եկել համագործակցել իրավապահների հետ և ամբողջությամբ ընդունել էր իր մեղքը:
Հանցագործությունը տեղի էր ունեցել 2008թ-ի նոյեմբերի 26-ին:










































