ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը անդրադարձավ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի այսօրվա հայտարարությանը, թե «քաղբանտարկյալ» բառը շահարկում են աշխարհաքաղաքական նպատակներով: «Եթե այդքանը հասկանում են, ուրեմն, թող ազատ արձակեն քաղբանտարկյալներին, որ աշխարհաքաղաքական կենտրոններն էլ աշխարհաքաղաքական նպատակներով չշահարկեն»,- հեգնեց նա: