Thursday, 25 04 2024
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

Անդո՞րր, թե՞ կազմակերպված ծուղակ Հայաստանի դեմ

Չնայած Հայաստանում հետընտրական ցնցումների մասին ինտենսիվ կանխատեսումներին, իրավիճակը հունիսի 20-ից հետո ավելի լարվեց Արցախում, այն դեպքում, երբ Հայաստանում նշմարվում է անգամ ոչ միայն գոհացուցիչ, այլ ինչ որ իմաստով կասկածահարույց անդորր: Սա տեղի է ունենում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների շփումների ֆոնին, որոնց ընթացքում քննարկվում են այսպես կոչված եռակողմ համաձայնությունները կյանքի կոչելու գործընթացը արագացնելու հարցեր, հաշվի առնելով, որ Հայաստանն անցկացրել է ընտրությունը: Ռուս-ադրբեջանական այդ քննարկումների ֆոնին Հայաստանում այսպես ասած ներքաղաքական անդորրն ու արմատական դիրքավորված ընդդիմադիր խմբերի ինչ որ իմաստով անգամ ցուցադրական տպավորություն թողնող տեղատվությունը հարուցում է որոշակի մտավախություն:

Մտավախությունն այն իմաստով, որ Հայաստանի նոր իշխանությունը, կամ նոր մանդատ ստացած իշխանությունը թողնվում է ինչ-որ հասունացող մարտահրավերի դեմ մենակ: Իհարկե այստեղ ամեն ինչ հարաբերական է և սխալ է առաջնորդվել «դավադրապաշտությամբ», բայց քաղաքական տեխնոլոգիայի առումով կա հետևյալ իրավիճակը: Հետպատերազմյան շրջանում իշխանության դեմ արմատական գործողությունները մի կողմից ստեղծում էին անկայուն վիճակ և արտաքին ճնշումների համար պարարտ մթնոլորտ, մյուս կողմից սակայն այդ անկայուն վիճակը գործող իշխանության համար հնարավորություն էր արտաքին օրակարգում թելադրվող որոշումների հարցում մանևրելու համար: Մինչդեռ, ընտրության արդյունքը, և դրանից հետո արմատական ընդդիմության անդորրը կարող են նշանակել նաև այդ մանևրի հնարավորության սպառում:

Առաջին հայացքից թվում է տարօրինակ, այն իմաստով, որ անկայունությունը Հայաստանը դարձնում է ավելի խոցելի, հետևաբար հետընտրական կայունությունը տալիս է ավելի ամուր դիրքի հնարավորություն, հատկապես գործող կառավարության մանդատի համոզիչ վերհաստատումով: Միևնույն ժամանակ սակայն, կառավարությունն այդ պարագայում մնում է իր մանդատի հետ և արտաքին օրակարգի դեմ մենակ: Եվ որքան էլ ընտրությունն ուժեղացնում է կառավարությանը, միևնույն է հասկանալի է, որ Հայաստանն ունի հետպատերազմյան բազմաթիվ օբյեկտիվ թույլ կետեր, որոնք այնքան են, որ մանդատի վերհաստատումը կարող է բալանսավորել դրանք մասնակի, ոչ ամբողջապես: Եվ ահա այստեղ է կարևոր, որպեսզի քաղաքական ընդդիմությունը ոչ թե հետ քաշվի իր դիրքորոշումներում, այլ ավելի վերհաստատի դրանք, պարզապես այլևս քաղաքական կանխատեսելիության վարքագծի տիրույթում, ոչ թե անկայունության ռիսկերի գեներացման: Սա է հետընտրական գլխավոր հարցը՝ ընդդիմությունը կատարելո՞ւ է իր քաղաքական դերը, թե՞ իր այսպես ասած «նահանջով» թողնելու է իշխանությանը մենակ, այդպիսով ապահովելով ընդամենն իր ալիբին, թե որևէ ցնցումով չի խանգարել իշխանությանը լուծել խնդիրներ: Սա իսկապես բարդ իրավիճակ է, ամենևին ոչ միարժեք գնահատականներով ենթակա, ու ահա այստեղ է, որ բացի իշխաննության ձևավորումից, Հայաստանում կարևոր է դառնում քաղաքական հնարավորինս լայն համախմբումը Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգության խնդիրների շուրջ, որպեսզի կառավարման մանդատ ստացած ուժը չմնա այդ մանդատի հետ և արտաքին մարտահրավերների դեմ միայնակ: Որովհետև այդ դեպքում միայնակ է մնում Հայաստանը, ոչ թե որևէ կառավարություն:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում