Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Եվրո-2020․ Ժայթքող շամպայնն ու Ռոնալդուի ռեկորդը․․․

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբային փուլն ավարտվեց։ Երեկ տեղի ունեցան Е և F ենթախմբերի վերջին հանդիպումները։ E խմբում միմյանց դեմ մրցեցին Շվեդիան և Լեհաստանը, Սլովակիան և Իսպանիան: Սանկտ-Պետերբուրգում շվեդները կարողացան հաղթանակ կորզել վերջին րոպեին խփած գոլի շնորհիվ` 3:2:Մյուս խաղում Իսպանիան գերխոշոր 5։0 հաշվով առավելության հասավ Սլովակիայի նկատմամբ: «Մեզ մոտ որոշակի խնդիրներ կային սակայն գոհ եմ: Մենք հաճույք պարգևեցինք ֆանատներին, իսկ խաղացողները երջանիկ են իրենց կատարածի առթիվ: Հրաշալի մթնոլորտ էր, անհամբերությամբ սպասում ենք հաջորդ խաղին: Ես բոլորին զգուշացրել էի, որ երբ բացում ես փականը, շամպայնը ժայթքում է: Դա այն է, ինչ տեղի ունեցավ այս խաղում: Սակայն դեռ աշխատելու տեղ ունենք», – խաղից հետո ասել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն։ Այս ենթախմբում մինչ այս 1/8 եզրափակչի ուղեգիր էր նվաճել Շվեդիան, որը առաջին երկու տուրերում վաստակել էր 4 միավոր:

Հաջորդ փուլի ուղեգիրը նվաճեց նաև Իսպանիան, որը 5 միավորով խմբում զբաղեցրեց երկրորդ տեղը: Երրորդ տեղում 3 միավորով Սլովակիան է, իսկ վերջինը՝ Լեհաստանը մեկ միավորով։ F ենթախմբում Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան Բուդապեշտում մրցեց աշխարհի գործող չեմպիոն Ֆրանիսայի ընտրանու հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2: Այս խաղում դուբլի հեղինակ դարձավ Ռոնալդուն, որը թարմացրեց Եվրոպայի առաջնության բոլոր ժամանակների լավագույն գոլահարի ցուցանիշը` 14 գնդակ: Ռոնալդուն նաև հավաքականում խփած գոլերի շնորհիվ կրկնեց իրանցի Ալի Դաեյի ռեկորդը։ Մասնավորապես, Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում խփած գոլերի թիվը հասցրել է 109-ի։ Նույնքան գոլ է խփել նաև իրանցի ֆուտբոլիստը։«Շնորհավորում եմ Ռոնալդուին, ում մեկ գոլ է մնացել նոր ռեկորդ գրանցելու համար: Ինձ համար պատիվ է, որ այս ակնառու նվաճումը պատկանելու է Ռոնալդուին՝ ֆուտբոլի մեծ չեմպիոնին և հոգատար հումանիստին, որը ոգեշնչում և ազդում է ամբողջ աշխարհի մարդկանց կյանքի վրա: Առա՜ջ», հայտարարել էԴայեին: Ֆրանսիայի կազմում էլ իր հերթին երեկ դուբլի հեղինակ դարձավ Բենզեման:

Խմբի մյուս` Գերմանիա-Հունգարիա խաղում ևս գրանցվեց նույն 2:2: Ի վերջո, F խմբում առաջին տեղը 5 միավորով զբաղեցրեց Ֆրանսիան: Խփած և բաց թողած գնդակների առավելությամբ երկրորդ տեղը գրավեց Գերմանիան: Երրորդը Պորտուգալիան է, իսկ վերջին տեղում՝ Հունգարիան: Այսպսիով Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչի բոլոր զույգերը հայտնի են: Հունիսի 24-ը և 25-ը Եվրո-2020-ում հանգստի օրեր են: Հունիսի 26-ին պայքարի մեջ կմտնեն Ուելս-Դանիա Իտալիա-Ավստրիա զույգերը: Հունիսի 27-ին Հոլանդիան կմրցի Չեխիայի հետ, Բելգիան` Պորտուգալիայի։Հունիսի 28-ին Խորվաթիան կփորձի հաղթել Իսպանիային, իսկ Ֆրանսիան` Շվեյցարիային:Հունիսի 29-ին էլ Անգլիան կխաղա Գերմանիայի, Շվեդիան` Ուկրաինայի հետ: Ֆուտբոլային վիճակագրությամբ զբաղվող WhoScored պարբերականն այսօր ներկայացրել է Եվրո-2020-ի խմբային փուլի լավագույն խաղացողներին: Ամենաբարձր ցուցանիշն ունի Բելգիայի հավաքականի ու անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն՝ 8․84 միավոր:Երկրորդ տեղում է Եվրոպայի չեմպիոնի կոչումը պաշտպանող Կրիշտիանու Ռոնալդուն 8․06 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Հոլանդիայի հավաքականի ու կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգը 7․87: Անդրադառնանք խմբային փուլում լավագույն արդյունք գրանցած հավաքականին։

Եվ այսպես Եվրո-2020-ի գլխավոր ֆավորիտներից մեկը՝ Իտալիայի հավաքականը, արդեն 30 խաղ անընդմեջ պարտություն չի կրում։ Վերջին անգամ Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմը պարտություն է կրել 2018թ․ նոյեմբերի 10-ին՝ Ազգերի լիգայում 0։1 հաշվով զիջելով Պորտուգալիային։Իտալացիները 100 տոկոսանոց արդյունքով՝ խմբային փուլի երեք տուրից հետո վաստակելով 9 միավոր։ Ի դեպ, Իտալիայի հավաքականը, Անգլիայի հետ միասին, Եվրո-ի ընթացիկ խաղարկության՝ դեռևս միակ թիմերն են, որոնք մինչ այժմ գոլ բաց չեն թողել խմբային փուլում՝ անառիկ պահելով սեփական դարպասը։ Այստեղ կարող էր լինել նաև Շվեդիայի հավաքականի անունը, սակայն, վերջիններս, երեկ՝ խմբային փուլի վերջին տուրում, 3-2 հաշվով ավարտեց հանդիպումը Լեհաստանի հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում