Tuesday, 23 04 2024
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՀԱՊԿ-ը եկավ Հայաստանի դուռը՝ Թուրքիայի համար

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՀԱՊԿ երկրներին առաջարկում է քննարկել Աֆղանստանում իրավիճակը՝ ԱՄՆ և ՆԱՏՕ զորքի դուրսբերումից հետո: Շոյգուն հայտարարել է, որ այդ հանգամանքը էապես բարձրացնում է ծայրահեղականության ռիսկը թե այդ երկրում, թե կենտրոնասիական ռեգիոնում ընդհանրապես: Ի՞նչ են քննարկելու այդ առումով ՀԱՊԿ երկրները, կամ ի՞նչ է առաջարկելու քննարկել Սերգեյ Շոյգուն: Աֆղանստանից ԱՄՆ և ՆԱՏՕ հեռացումը անկասկած բարձրացնում է ռիսկերը և ըստ էության դառնում անուղղակի ճնշում թե Ռուսաստանի, թե Չինաստանի համար: Միաժամանակ սակայն կա նաև մեկ այլ հանգամանք: Բայդեն-Էրդողան հանդիպմանը, որ ՆԱՏՕ Վեհաժողովի շրջանակում տեղի ունեցավ հունիսի 14-ին, քննարկվել է Աֆղանստանում Թուրքիայի գործունեության հարցը: Մասնավորապես, ԱՄՆ զինուժի դուսբերումից հետո Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովումը կարող է իրականացնել Թուրքիան:

Այլ կերպ ասած, ԱՄՆ-ը Աֆղանստանը հանձնում է Թուրքիային, ինչը մի կողմից նշանակելու է Անկարայի համար հավելյալ բեռ, մյուս կողմից Թուրքիայի դերի էական բարձրացում միջինասիական ռեգիոնում: Էրդողանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ին դիմել է լոգիստիկ աջակցության համար, առանց որի Անկարան չի կարող անվտանգային խնդիրներ լուծել Աֆղանստանում: ԱՄՆ տվել է համաձայնությունն այդ աջակցության հարցում, ինչը թերևս հենց Աֆղանստանում «ընդունման-հանձնման» տրամաբանության շրջանակում է: Շոյգուն ՀԱՊԿ երկրների առաջարկում է փաստորեն քննարկել այդ հարցերը: Հասկանալի է, որ այստեղ առանցքայինն անշուշտ ՀԱՊԿ այն երկրներն են, որոնք հենց տվյալ ռեգիոնում են՝ Ղազախստան, Կիրգիզիա, Տաջիկստան, հնարավոր է նաև Ուզբեկստան, որը մտորում է ՀԱՊԿ հետ գործակցության վերադառնալու մասին: Այստեղ իրավիճակը բավականին բարդ է, եթե հաշվի առնենք նաև այն, որ բոլորովին վբերջերս ՀԱՊԿ միջինասիական անդամներից երկուսը՝ Ղրղզստանը և Տաջիկստանը միմյանց հետ սահմանային բախման մեջ էին, որի հետևանքով կային զոհեր և վիրավորներ: Ընդ որում հատկանշական է այն, որ այդ բախումը տեղի ունեցավ նույն օրը, երբ Տաջիկստանի մայրաքաղաքում անցկացվում էր ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների հավաքը: Միաժամանակ, Ղրղզստանի նախագահը օրերս Թուրքիա կատարած պաշտոնական այցի ընթացքում հայտարարել էր, որ Բիշքեկը ողջունում է Անկարայի միջազգային դերի բարձրացումը: Անկարան իր հերթին Տաջիկստանի հետ սահմանային բախման համատեքստում Ղրղզստանին առաջարկել էր իր աջակցությունը: Ի՞նչ է քննարկելու Շոյգուն այդ համատեքստում՝ թե ինչպես պաշտպանել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին Թուրքիայի ազդեցության ընդլայնումից և «միջազգային դերի բարձրացումի՞ց», թե՞ ինչպես ՀԱՊԿ-ը դնել այդ դերի իրացման ծառայության կարգավիճակում, այսինքն նպաստել, որպեսզի Աֆղանստանում հաստատվող Թուրքիան ունենա հնարավորինս քիչ խնդիրներ, քանի որ հակառակ պարագայում դրանք ոչ պակաս շոշափելի են լինելու Ռուսաստանի համար: Սա առանցքային հանգամանք է Հայաստանի համար, որովհետև Շոյգուի առաջարկը հանգեցնում է այդ հարցին՝ ՀԱՊԿ պետք է օժանդակի՞, թե՞ դիմակայի Թուրքիային: Իհարկե, խնդիրը վերաբերելու է ՀԱՊԿ առավելապես միջինասիական պետություններին, բայց չի բացառվում, որ քննարկումները ենթադրեն որոշակի հավաքական որոշումներ, որոնց միջոցով պետք է գործարկվի ՀԱՊԿ մեխանիզմը:

Ըստ էության ստացվում է, որ ՀԱՊԿ իր ոտքով եկել է Հայաստանի «դուռը», այն դեպքում, երբ ադրբեջանցիների ոտքը Հայաստանի սահմանից «կտրելու» հարցում Հայաստանն արդեն տևական ժամանակ թակում է ՀԱՊԿ դուռը, իսկ կազմակերպությունն ըստ էության լուռ է: Միաժամանակ, Հայաստանի համար հարցադրումը երկու պարագայում էլ առնվազն հարաբերական է՝ թե ՀԱՊԿ Թուրքիային օժանդակության տրամաբանության, թե Թուրքիայի ազդեցությանը դիմակայելու տրամաբանության առումով: Որովհետև, երբ Հայաստանին պետք էր, որպեսզի ձևավորվի Կովկաս Թուրքիայի մուտքի և ազդեցության սպառնալիքի հանդեպ դիմակայություն, ՀԱՊԿ անդամ երկրները իրականում նպաստում էին այդ հաստատմանը՝ ի վերջո Հայաստանի ու Արցախի կորուստների հաշվին: Հետևաբար, հարց է առաջանում, ունի՞ որևէ իմաստ, որ Հայաստանը որևէ, թեկուզ որոշումների կայացմանը մասնակցելու առումով ներգրավվի միջինասիական ռեգիոնում ռուս-թուրքական հարաբերությունների պարզման գործընթացին: Դա իմաստ կունենա այն դեպքում, երբ դրա դիմաց Հայաստանը կստանա խիստ կոնկրետ օժանդակություն և լուծումներ Կովկասում ներկայումս իր ունեցած խնդիրների և իրավունքների իրացման առումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում