Thursday, 29 07 2021
«Հարցի գինը»․ Երևանը դիտարկում է Մոսկվայի՞ պահանջը
21:52
Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձևերի մրցույթ-մարտահրավերը
Մուտք ենք գործել տուրբուլենտության փուլ իրավիճակը կարող է էլ ավելի սրվել
Անտառային հրդեհները ազգային աղետ են Թուրքիայի համար․Իբրահիմ Քալին
Վրաստանի ընդդիմության առաջնորդ Նիկա Մելիան հրաժարվել է պատգամավորական մանդատից
21:20
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է Վրաստանում քաղաքական ճգնաժամի վերադարձի սպառնալիքի մասին
21:10
Հորդառատ անձրևները Ճապոնիայում սողանքների վտանգ են ստեղծել
21:00
Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 196 միլիոնը
20:50
ԱՄՆ-ը շահագրգռված է կորոնավիրուսի ծագումնաբանությունը պարզելու համար
Ադրբեջանցիները պարբերաբար կրակում են Վերին Շորժա գյուղի և սարատեղիի ուղղությամբ. ՄԻՊ
Ժողովուրդը ոչ մի քաղաքական ուժի մանդատ չի տվել սահմանների պաշտպանությունը օտար պետությանը վստահելու հարցում
20:20
Համանախագահները կոչ են անում ՀՀ-ին և Ադրբեջանին անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը
20:10
Բլինկենը հայտարարել Է, որ միջուկային գործարքի շուրջը բանակցությունները չեն կարող հարատեւ լինել
Հանուն Հանրապետության Կուսակցությունը խստորեն դատապարտում է ՌԴ-ի կողմից ՀՀ դեմ վարվող քաղաքականությունը
19:50
Պակիստանում կան ուժեր, որոնք ցանկանում են կրկնել թալիբների փորձը. Քաբուլով
Կրակային պարապմունքին զինծառայողները դրսևորել են բարձր պատրաստվածություն
Մեր ֆիզիկոսները ունեն պոտենցիալ անգամ նոր զենք ստեղծելու․ պետք է զարգացնենք ֆիզիկան Հայաստանում
19:20
ԱՄՆ-ում վերաքննիչ դատարանը մերժել է Էրդողանի թիկնապահների գործը կասեցնելու պահանջով թուրքական կողմի բողոքը
Ուժի կիրառումն անընդունելի է. Ստանիսլավ Զասը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Բաղդադի «կանաչ գոտին» հրթիռակոծման է ենթարկվել
ՀՀ ԱԱԾ-ն ավարտել է ազգային թշնամանք հարուցելու դեպքով քննվող քրեական գործի նախաքննությունը
18:48
Տոկիո-2020․ Մեդալների ընդհանուր հաշվարկը խաղային օրվա ավարտից հետո
Human Rights Watch-ը դատապարտել է Բաքվում հայ գերիների ապօրինի քրեական հետապնդումները
18:33
Իրանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության վերականգնմանը
Նոր որոշմամբ ռեկտոր ընտրվելու համար այլևս դոկտորի աստիճանը և պրոֆեսորի կոչումը պարտադիր չի լինի
Սահմանազատման նպատակներից է՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը
18:09
Նոր տուն՝ նոր հույսերով
ԱՄՆ պետքարտուղարության հետաքրքիր արձագանքը սահմանային բախումներին
Գերմանիան Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում վերականգնել հրադադարի ռեժիմը
«Ալաշկերտի» հարձակվողի ֆանտաստիկ գոլը

«Էրդողանիզմի» 3 կործանարար գծերը՝ ըստ թուրք պրոֆեսորի

Թուրք տնտեսագետ, պրոֆեսոր Ահմեթ Ինսելը խոսել է Էրդողանի իշխանության ընթացքում կառավարման համակարգում ի հայտ եկած 3 «նորարարության» մասին, որոնք ըստ նրա՝ կարող են հետագայում լուրջ խնդիր դառնալ Թուրքիայի համար:

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, պրոֆեսոր Ինսելը թվարկել է դրանք։

1. Օրենքի ստորադասում

«Օրենքի ստորադասումն այն է, որ երբ սահմանադրությունն անգամ գործում է այնքանով, ինչքանով դա ձեռնտու է իշխանությանը»,- մանրամասնում է Ինսելը:

2. Պետական կառույցների ապաֆունկցիոնալացում

«Էրդողանիզմի այս առանձնահատկությունը մեջտեղից հանում է կառույցների որոշակի ինքնավարությունը՝ դրանց բոլորին դարձնելով մեկ կառույցի՝ նախագահականի կողմից ուղիղ կառավարվող մասնաճյուղեր»,- պարզաբանում է Ինսելը։ Այդպիսով դատարանները, համալսարանները, նախարարական գերատեսչությունները, հանրային ծառայությունները, քաղաքապետարանները, գանձապետարանը, Կենտրոնական բանկը և մյուս օղակները ղեկավարվում են մեկ կառույցի ու մեկ մարդու կողմից:

3. Մշտական կանոնների բացակայություն

«Այսօր Թուրքիայում գործում է կառավարման այնպիսի համակարգ, որտեղ ոչ մի կանոն, նույնիսկ ռեժիմի սահմանած կանոնները շարունակական չեն: Իշխանության ղեկին կանգնած մարդը ամեն պահի ամեն կանոն կարող է փոխել»,- բացատրում է Ինսելը։

Այս երեքի համադրությունը, ըստ թուրք պրոֆեսորի եզրահանգման, «Էրդողանիզմը» դարձնում է անկանխատեսելի մի իշխանություն, որը կարող է անել նույնիսկ ամենաանսպասելի բանը՝ ընդ որում թե՛ դրական, թե՛ բացասական իմաստով: Այս անկանխատեսելիությունը ինչպես ներքին քաղաքականության, այնպես էլ արտաքին քաղաքականության դեպքում դարձել է «Էրդողանիզմի» գլխավոր առանձնահատկությունը: Ինսելի համոզմամբ դա հատկապես տնտեսական պլանում կործանարար հետևանքներ է թողնում։

«Էրդողանիզմի» իրականացրած այս երեք ավերների՝ օրենքի, կառույցների ու կանոնների ոչնչացումների հետևանքների հաղթահարումը «Էրդողանիզմից» հետո Թուրքիայի առջև ծառացած ամենալուրջ խնդիրներից մեկն է լինելու»,- եզրափակում է թուրք պրոֆեսորը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում