Thursday, 29 07 2021
23:00
Սննդաբանը նշել է լավագույն ըմպելիքը դիետայի ընթացքում
Թբիլիսիի հանրապետական հիվանդանոցը ընդունում է կորոնավիրուսով վարակված երեխաների՝ այլ հիվանդանոցներում տեղերի բացակայության պատճառով
Սահակաշվիլին խոստացել է աշնանը վերադառնալ Վրաստան
Երկրաշարժ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 3 կմ հյուսիս-արևելք
«Հարցի գինը»․ Երևանը դիտարկում է Մոսկվայի՞ պահանջը
21:52
Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձևերի մրցույթ-մարտահրավերը
Մուտք ենք գործել տուրբուլենտության փուլ իրավիճակը կարող է էլ ավելի սրվել
Անտառային հրդեհները ազգային աղետ են Թուրքիայի համար․Իբրահիմ Քալին
Վրաստանի ընդդիմության առաջնորդ Նիկա Մելիան հրաժարվել է պատգամավորական մանդատից
21:20
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է Վրաստանում քաղաքական ճգնաժամի վերադարձի սպառնալիքի մասին
21:10
Հորդառատ անձրևները Ճապոնիայում սողանքների վտանգ են ստեղծել
21:00
Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 196 միլիոնը
20:50
ԱՄՆ-ը շահագրգռված է կորոնավիրուսի ծագումնաբանությունը պարզելու համար
Ադրբեջանցիները պարբերաբար կրակում են Վերին Շորժա գյուղի և սարատեղիի ուղղությամբ. ՄԻՊ
Ժողովուրդը ոչ մի քաղաքական ուժի մանդատ չի տվել սահմանների պաշտպանությունը օտար պետությանը վստահելու հարցում
20:20
Համանախագահները կոչ են անում ՀՀ-ին և Ադրբեջանին անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը
20:10
Բլինկենը հայտարարել Է, որ միջուկային գործարքի շուրջը բանակցությունները չեն կարող հարատեւ լինել
Հանուն Հանրապետության Կուսակցությունը խստորեն դատապարտում է ՌԴ-ի կողմից ՀՀ դեմ վարվող քաղաքականությունը
19:50
Պակիստանում կան ուժեր, որոնք ցանկանում են կրկնել թալիբների փորձը. Քաբուլով
Կրակային պարապմունքին զինծառայողները դրսևորել են բարձր պատրաստվածություն
Մեր ֆիզիկոսները ունեն պոտենցիալ անգամ նոր զենք ստեղծելու․ պետք է զարգացնենք ֆիզիկան Հայաստանում
19:20
ԱՄՆ-ում վերաքննիչ դատարանը մերժել է Էրդողանի թիկնապահների գործը կասեցնելու պահանջով թուրքական կողմի բողոքը
Ուժի կիրառումն անընդունելի է. Ստանիսլավ Զասը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Բաղդադի «կանաչ գոտին» հրթիռակոծման է ենթարկվել
ՀՀ ԱԱԾ-ն ավարտել է ազգային թշնամանք հարուցելու դեպքով քննվող քրեական գործի նախաքննությունը
18:48
Տոկիո-2020․ Մեդալների ընդհանուր հաշվարկը խաղային օրվա ավարտից հետո
Human Rights Watch-ը դատապարտել է Բաքվում հայ գերիների ապօրինի քրեական հետապնդումները
18:33
Իրանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության վերականգնմանը
Նոր որոշմամբ ռեկտոր ընտրվելու համար այլևս դոկտորի աստիճանը և պրոֆեսորի կոչումը պարտադիր չի լինի
Սահմանազատման նպատակներից է՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը

«Ընտրություններին ստվերային գումարներ են ծախսվել, որը 1-2 անգամ գերազանցել է փաստացի ցույց տված ծախսերը»

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը հրապարակել է ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի եւ ելքերի վերաբերյալ հունիսի 16-ի դրությամբ եղած տեղեկատվությունը: Այսպիսով՝ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ ընտրություններին մասնակցած ուժերն ընդհանուր առմամբ ծախսել են 1 մլրդ 169 մլն 256 822 դրամ: Ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերը նախընտրական հիմնադրամներ են վճարել 1 մլրդ 370 մլն 673 654 դրամ, որից ծախսել են 1 մլրդ 169 միլիոն 256  822 դրամը. մնացորդը կազմել է 201 միլիոն 416 832 դրամ։

Ամենաշատը նախընտրական հիմնադրամ է վճարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 458 միլիոն 54 500 դրամ, որից ծախսվել է 373 միլիոն 154  680 դրամը, իսկ մնացորդը կազմել է 84 միլիոն 899 820 դրամ:

2-րդ տեղում «Հայաստան» դաշինքն է, նրանք վճարել են 309 միլիոն 297 800 դրամ, որից ծախսվել է 245 միլիոն 591 350 դրամը, մնացորդը կազմել է 63 միլիոն 706 450 դրամ:

3-րդը «Պատիվ ունեմ» դաշինքն է, որը նախընտրական հիմնադրամ է վճարել 246 միլիոն 3 հազար դրամ,  ծախսվել է 225 միլիոն 896  979 դրամը, մնացորդը կազմել է 20 միլիոն 106 հազար 21 դրամ:

Հաջորդը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, որի  նախընտրական հիմնադրամ վճարած գումարը կազմում է 87 միլիոն 389  500 դրամ, որից ծախսվել է 81 միլիոն 731 377, մնացորդը կազմել է 5 միլիոն 658  123 դրամ:

5-րդը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է. նախընտրական հիմնադրամ է վճարել 73 միլիոն 30 հազար 200 դրամ, որից ծախսվել է 59 միլիոն 317  531 դրամը, մնացորդը կազմել է 13 մլն 712  669 դրամ:

6-րդը «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունն է. նախընտրական հիմնադրամ է վճարել 53 միլիոն 784  760 դրամ, որից ծախսվել է 53 միլիոն 223  190 դրամը, մնացորդը կազմել է 561 570 դրամ:

7-րդը «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունն է, որը նախընտրական հիմնադրամ է վճարել 47 միլիոն 166  859 դրամ, որից ծախսվել է 39 միլիոն 399  120 դրամը, մնացորդը կազմել է 7 միլիոն 767 739 դրամ:

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը» նախընտրական հիմնադրամ է վճարել 19 միլիոն 470 400 դրամ, որից ծախսվել է 19 մլն 469 հազար 20 դրամը, մնացորդը կազմել է 1380 դրամ:

Հաջորդաբար արդեն կուսակցութւնների և կուսակցությունների դաշինքների վճարած գումարները նվազել են։

Նկատենք, սակայն, որ կուսակցութունները, կուսակցություններ դաշինքները իրականում շատ ավելի մեծ գումարներ են ծախսում, քան պաշտոնապես դրանք ներկայացվում են։ Այդ առումով այս ընտրությունները բացառություն չէին։

Եվ բնավ պատահական չէ, որ «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը երեկ հարց էր բարձրացրել, թե ՀՀ կենտրոնական բանկը կարո՞ղ է հայտնել, թե մայիսի 1-ից մինչև հունիսի 20-ը ինչքան ԱՄՆ դոլար է փոխանակվել ՀՀ-ի փոխանակման կետերում, բանկերում, դրանցից ամենամեծ քանակով մեկանգամյա փոխանակման չափը, փոխանակված գումարի չափերի համեմատությունը այս տարվա հունվար ամսից մինչև հունիս ամիսը ներառյալ` ըստ ամիսների։ Ընտրությունների հետ կապված արտերկրից հնարավոր փոխանցումների մասին կա՞ն տվյալներ, դրանք ուսումնասիրության հարց հանդիսանում է կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից։

ՀՀ կենտրոնական բանկի մամուլի պատասխանատու Հարություն Բերբերյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ նման վիճակագրություն չի վերցվում Կենտրոնական բանկի կողմից։

Տնտեսագետ, «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գնահատելով  քարոզարշավի ժամանակ ծախսված միջոցների տնտեսական ազդեցութունը, նկատեց, որ թե մասնավոր, թե հանրային հսկայական միջոցներ են ծախսվել, որը կարելի էր ավելի նպատակահարմար օգտագործել, մասնավորապես սահմանամերձ գյուղերի, սահմանների կահավորման վրա․ Անկախ դրանից, մեր զրուցակցի խոսքով, դատելով քարոզչանյութերի ծավալից, գովազդեց, կարելի է  հանգել եզրակացության, որ մի քանի անգամ ավել գումար է ծախսվել, քան իրականում ներկայացվում է.«Պետք չէր այդքան գումար ծախսել իրենց չեղած հեղինակությունը գովազդելու և անիմաստ մրցապայքարի մեջ մտնելու համար։ Քաղաքական որ ուժեր կարող էին միավորվել, դաշինք կազմել, եթե իհարկե նրանց նպատակը Հայաստան փրկելն էր։ Բայց նրանք որոշեցին ինքնագովազդով զբաղվել։ Ընդ որում այդ ինքնագովազդը շատ վատ ստացվեց, բոլորը ֆիասկո ապրեցին՝ չստանալով իրենց սպասված ձայները։ Այսինքն հսկայական ծախս է կատարվել ոչնչի դիմաց։ Ավելին այդ ծախսերի վերաբերյալ իմ բողոքները ոչ ԿԸՀ-ն, ոչ դատախազությունը, ոչ ոստիկանությունը, ոչ քաղաքապետարանը, ոչ էլ վարչական ծրջանի ղեկավարը ուշադրության չարժանացրեցին։ Բոլոր ուժերը իրենց տհաս դեմքերով  պաստառները փակցրել էին մեր բնակելի շենքերի շքամուտքերում, ապօրինի քարոզչութուն էին իրականացնում և ոչ ոք դրա մասին չխոսեց, որից ես գալիս եմ եզրահագման, որ ստվերային գումարներ են ծախսվել, որը 1-2 անգամ գերազանցել է փստացի ցույց տված ծախսերը»,-ասաց Արիստակեսյանը՝ հավելելով, որ այդ գումարները չէ, բայց ընտրությունների արդյունքներն արդեն տնտեսության վրա ազդեցություն կթողնեն.«Այդ արդյունքներով երկրում խնդիրը չլուծվեց և արդեն Ազգային ժողովում շարունակվելու է երկու ուժերի պայքարը, որը անդրադառնալու է տնտեսական իրավիճակի վրա։ Բացի բացասական էֆեկտից այդ ծախսերը բերեցին նաև տնտեսական զարգացման հեռանկարների բացասական սպասումներ»,-եզրափակեց տնտեսագետը։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում