Thursday, 25 04 2024
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն

Ապօրինի գույքի բռնագանձման 2 տասնյակից ավելի գործեր գտնվում են ամփոփման փուլում․ Բադասյան

Ապօրինի ծագման գույքի վերադարձման ենթակա 2 տասնյակ գործեր ամփոփման փուլում են: Այս մասին այսօր Գյումրիում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը:  Լրագրողների հետ զրույցում ասել է, որ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրառումը պատժիչ գործիք չէ, այլ մեխանիզմ է պետական բյուջե վերադարձնելու այն, ինչը համարվում է պետական ունեցվածք:

«Եթե խոսում ենք ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքի մասին, ապա պետք է հասկանանք, որ սա պատժիչ գործիք չէ, այլ գույքի դեմ ուղղված հայտ է, որի նպատակը ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձն է պետական բյուջե: Այո՛, կան գործեր: Շուրջ 2 տասնյակ գործեր գտնվում են ամփոփման փուլում: Կան արդեն դատական ակտեր, միջանկյալ դատական ակտեր, որոնք վերաբերում են հայցի ապահովումներին, երբ որ արգելանք է դրվում գույքի վրա: Իմ տեղեկություններով՝ բավական մեծ չափերի գույքերի մասին է խոսքը գնում, և այո՛, գործիքը միանշանակ այն գործիքներից է, որը մենք անցած տարիների ընթացքում ներդրել ենք, ինստիտուցիոնալ մոտեցում ենք ցուցաբերել: Չենք փորձել ուղղակի գույքն ամեն գնով վերադարձնել, փորձել ենք այնպիսի մարմիններ ստեղծել, այնպիսի օրենսդրական բազա ստեղծել, որ վերջնական արդյունքում որևէ կասկած չհարուցի, որ մենք չենք միջամտում սեփականության իրավունքին, այլ պետբյուջե է վերադառնում այն, ինչը պետք է լիներ պետական բյուջեում»,- ասել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում