Thursday, 29 07 2021
Մուտք ենք գործել տուրբուլենտության փուլ իրավիճակը կարող է էլ ավելի սրվել
Անտառային հրդեհները ազգային աղետ են Թուրքիայի համար․Իբրահիմ Քալին
Վրաստանի ընդդիմության առաջնորդ Նիկա Մելիան հրաժարվել է պատգամավորական մանդատից
21:20
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է Վրաստանում քաղաքական ճգնաժամի վերադարձի սպառնալիքի մասին
21:10
Հորդառատ անձրևները Ճապոնիայում սողանքների վտանգ են ստեղծել
21:00
Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 196 միլիոնը
20:50
ԱՄՆ-ը շահագրգռված է կորոնավիրուսի ծագումնաբանությունը պարզելու համար
Ադրբեջանցիները պարբերաբար կրակում են Վերին Շորժա գյուղի և սարատեղիի ուղղությամբ. ՄԻՊ
Ժողովուրդը ոչ մի քաղաքական ուժի մանդատ չի տվել սահմանների պաշտպանությունը օտար պետությանը վստահելու հարցում
20:20
Համանախագահները կոչ են անում ՀՀ-ին և Ադրբեջանին անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը
20:10
Բլինկենը հայտարարել Է, որ միջուկային գործարքի շուրջը բանակցությունները չեն կարող հարատեւ լինել
Հանուն Հանրապետության Կուսակցությունը խստորեն դատապարտում է ՌԴ-ի կողմից ՀՀ դեմ վարվող քաղաքականությունը
19:50
Պակիստանում կան ուժեր, որոնք ցանկանում են կրկնել թալիբների փորձը. Քաբուլով
Կրակային պարապմունքին զինծառայողները դրսևորել են բարձր պատրաստվածություն
Մեր ֆիզիկոսները ունեն պոտենցիալ անգամ նոր զենք ստեղծելու․ պետք է զարգացնենք ֆիզիկան Հայաստանում
19:20
ԱՄՆ-ում վերաքննիչ դատարանը մերժել է Էրդողանի թիկնապահների գործը կասեցնելու պահանջով թուրքական կողմի բողոքը
Ուժի կիրառումն անընդունելի է. Ստանիսլավ Զասը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Բաղդադի «կանաչ գոտին» հրթիռակոծման է ենթարկվել
ՀՀ ԱԱԾ-ն ավարտել է ազգային թշնամանք հարուցելու դեպքով քննվող քրեական գործի նախաքննությունը
18:48
Տոկիո-2020․ Մեդալների ընդհանուր հաշվարկը խաղային օրվա ավարտից հետո
Human Rights Watch-ը դատապարտել է Բաքվում հայ գերիների ապօրինի քրեական հետապնդումները
18:33
Իրանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության վերականգնմանը
Նոր որոշմամբ ռեկտոր ընտրվելու համար այլևս դոկտորի աստիճանը և պրոֆեսորի կոչումը պարտադիր չի լինի
Սահմանազատման նպատակներից է՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը
18:09
Նոր տուն՝ նոր հույսերով
ԱՄՆ պետքարտուղարության հետաքրքիր արձագանքը սահմանային բախումներին
Գերմանիան Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում վերականգնել հրադադարի ռեժիմը
«Ալաշկերտի» հարձակվողի ֆանտաստիկ գոլը
Բաքվում 13 հայ ռազմագերի շինծու մեղադրանքներով դատապարտվել է 6-ական տարվա ազատազրկման
Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է Կարեն Անդրեասյանի՝ Արդարադատության նախարար նշանակվելու լուրերին

Արայիկ Հարությունյանի փոխարեն ընտրեցինք Պողոս Պողոսյանին, հետո՞․ պետական կառավարման համակարգը պետք է հրատապ ապակենտրոնացվի

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը։

-Պարոն Աթանեսյան, ինչպե՞ս եք գնահատում Արցախում ստեղծված իրավիճակը։ Ցուցարարները պահանջում էին Արայիկ Հարությունյանի հրաժարականը, ի պատասխան՝ Հարությունյանն առաջիկա օրերին քաղաքական և հանրային կոնսուլտացիաներ կսկսի հարցի շուրջ, թե արդյոք Արցախը պատրա՞ստ է խորհրդարանական և նախագահական ընտրություններին:

-Ի՞նչ ցուցարարների մասին է խոսքը: Քիչ առաջ Արցախի հանրային հեռուստատեսության նախկին տնօրեն Մերի Դավթյանի ֆեյսբուքյան գրառումից իմացա, որ ակցիան կազմակերպել է 5-րդ ալիքի արցախյան թղթակից Ծովինար Բարխուդարյանը: Պատկերացնու՞մ եք, լրագրողը քաղաքական ակցիայի կազմակերպիչ: Սրանով ամեն ինչ ասված է: Ինչ վերաբերում է նախագահ Հարությունյանի հրաժարականին, ապա հանրային նման պահանջ չկա: Որոշակի անձինք, որ գրեթե մեկ ամիս Հայաստանում քարոզչություն են իրականացրել հօգուտ իշխանություն Ռոբերտ Քոչարյանի վերադարձի, հիասթափությունից չարացածությունը փորձում են պարպել Ստեփանակերտում: Արայիկ Հարությունյանը կարող է քաղաքական խորհրդատվություններ անցկացնել, բայց մարդ-կուսակցությունները չէ, որ պիտի գերկարևոր հարցում որոշում ընդունեն: Գերադասելի է հանրային լայն և անկեղծ դիսկուրսը: Արցախի հանրությունը պետք է իմանա, թե ինչի դիմաց ինչ է վճարելու: Հիմա 2017 թվականը չէ, որ «տղերքով» ընդունեն Հրայր Թովմասյանի հեղինակած և Հայաստանի իշխանությունների կողմից պարտադրված «սահմանադրությունը»: Մի ֆարս, որով խախտվեց Արցախում սահմանադրական իշխանափոխության ավանդույթը և խորքային ապատիայի պատճառ դարձավ: Ժողովուրդը պետք է որոշի՝ ապագայի ի՞նչ տեսլական ունի, ո՞ւմ միջոցով և ի՞նչ գործիքակազմով է տեսնում դրա օպտիմալ իրացումը: Արցախի քաղաքական դաշտը հեղինակազրկված է, հանրային նվազագույն իսկ աջակցություն չունի: Այդ մարդիկ անցյալում են, իսկ անցյալը չի կարող ապագայի երաշխավոր լինել:

-Արդյոք այդ ցույցերը հրահրվում են ինչ-որ քաղաքական ուժերի՞ կողմից, թե ոչ։ Իրավիճակն ի՞նչ վտանգներով է հղի։ 

-Ես դեռևս 2018թ. -ին իմ հարցազրույցում եմ ասել, որ Արցախի 2017թ. սահմանադրությունը պետք է անհապաղ փոխվի: Դա խայտառակություն է, նոնսենս, երբ պետական կառավարման ողջ համակարգը կառուցված է անհատի վրա, հետևաբար նաև ամբողջ լիազորություններն ու պատասխանատվությունն են նրանը՝ նախագահինը: Հիմա այս վիճակում գնանք ընտրությունների որ ի՞նչ անենք: Արայիկ Հարությունյանի փոխարեն ընտրեցինք Պողոս Պողոսյանին, հետո՞: Պետական կառավարման համակարգը պետք է հրատապ ապակենտրոնացվի: Նախագահը՝ նախագահ, կառավարությունը՝ կառավարություն, ԱԺ-ն՝ քաղաքական-ներկայացուցչական և վերահսկող մարմին: Մինչև այդ փոփոխությունները չկատարվեն, նոր ընտրական օրենսգիրք, կուսակցությունների և ՏԻՄ մասին օրենսդրությունը չբարելավվի, որևէ ընտրություն իմաստ չունի: Սա՝ առհասարակ: Ինչ վերաբերում է վտանգներին, ապա այդ մասին ասել եմ յոթ ամիս առաջ: Եթե որոշ անձինք, որ քաղաքականության մեջ առնվազն տասը տարվա «հոյակապ» ձախողումների և «բարեհաջող» ճամբարափոխության «ուսանելի» փորձ ունեն և այսօր ճգնում են ռուսական խաղաղապահ ուժերի հովանոցի ներքո ԼՂ գեներալ-նահանգապետ լինել, թող իրենց հավակնությունները բավարարեն այլ տեղ: Կարող են Ռուսաստանի հարավի մի ստանիցայում «ատաման» կարգվել: Իրենց խնդիրն է: Բայց խաղալ Արցախի սուբյեկտության և ապագայի հետ՝ ոչ ոք նրանց նման լիազորություն չի տվել: Խորհուրդ եմ տալիս լսել, թե շարքային արցախցին իրենց մասին ինչ է ասում: «Մելիքություն» խաղալու ժամանակներն անցել են: Եվ այսօրվա վիճակի պատճառներից մեկն էլ հենց այդ «հայրենակալվածքային էլիտայի» քաղաքական և քաղաքակրթական պրովինցիալիզմն է:

-Սահմանադրական փոփոխություններ նախ պետք է տեղի ունենա՞ն։

-Կարծում եմ՝ այո: Դա նաև արտաքին քաղաքական ինդիկատոր կլինի: Ինչքանո՞վ է միջազգային հանրությունն ընկալունակ ներարցախյան քաղաքական-էլեկտորալ գործընթացների նկատմամբ:

-Կարծում եք՝ սուպերնախագահական համակարգը Արցախում սխա՞լ է։

Անկասկած: Ֆորմալ լիազորություններ կան, իրական՝ ոչ: Բավական է, օրինակ, սահմանադրական դրույթը, որ նախագահն է Արցախի տարածքային ամբողջականության երաշխավորը, բայց փաստացի ՊԲ-ն նրան չի ենթարկվում: Քաղաքացին այդ մասին չգիտի, դրա համար էլ պարտության համար մեղադրանք է ներկայացնում Արայիկ Հարությունյանին: Մինչդեռ, եթե հիշում եք, ԳՇ նախկին պետ Մովսես Հոկոբյանը անկեղծության մի պահի ասաց, որ սխալ է, երբ Արայիկ Հարությունյանը զորքին մարտական խնդիր է առաջադրում: Այս պայմաններում Արցախի նախագահն ինչպե՞ս կարող է լինել տարածքային ամբողջականության երաշխավոր: Կամ նախագահն ինչո՞ւ պիտի զբաղվի սոցիալական, նույնիսկ կենցաղային հարցերով: Դրա համար պետք է պատասխանատու լինի կառավարությունը: Բայց քանի որ գործող սահմանադրությամբ նախագահը միանձնյա է կառավարություն ձևավորում, ամենաչնչին խնդրի համար պատասխանատու է դիտվում նախագահը:

Համամասնական ընտրակարգը շռայլություն է Արցախի համար, որտեղ ավանդույթներ և կայուն-գաղափարական  ընտրազանգված ունեցող կուսակցություն չկա: Կարծում եմ, հարկ է վերադառնալ մեծամասնական ընտրակարգին, վերականգնել նախկին ընտրատարածքները: Այս իրավիճակում դա կնպաստի ԱԺ-հանրություն կապի վերականգնմանը: Արցախում պատգամավորը պետք է ապրի իր ընտրողների ամենօրյա կյանքով, լինի նրանց կողքին, նրանց մեջ: Ոչ թե զբաղվի ժամավաճառությամբ: Ի՞նչ է նշանակում ունենալ պրոֆեսիոնալ խորհրդարան, որ ամիսը մեկ անգամ մի-երկու ժամով հավաքվում և դակում է Հայաստանից կրկնօրինակված օրենքները: Դա աններելի շռայլություն է, բյուջեի անիմաստ վատնում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում