Thursday, 29 07 2021
«Հարցի գինը»․ Երևանը դիտարկում է Մոսկվայի՞ պահանջը
21:52
Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձևերի մրցույթ-մարտահրավերը
Մուտք ենք գործել տուրբուլենտության փուլ իրավիճակը կարող է էլ ավելի սրվել
Անտառային հրդեհները ազգային աղետ են Թուրքիայի համար․Իբրահիմ Քալին
Վրաստանի ընդդիմության առաջնորդ Նիկա Մելիան հրաժարվել է պատգամավորական մանդատից
21:20
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է Վրաստանում քաղաքական ճգնաժամի վերադարձի սպառնալիքի մասին
21:10
Հորդառատ անձրևները Ճապոնիայում սողանքների վտանգ են ստեղծել
21:00
Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 196 միլիոնը
20:50
ԱՄՆ-ը շահագրգռված է կորոնավիրուսի ծագումնաբանությունը պարզելու համար
Ադրբեջանցիները պարբերաբար կրակում են Վերին Շորժա գյուղի և սարատեղիի ուղղությամբ. ՄԻՊ
Ժողովուրդը ոչ մի քաղաքական ուժի մանդատ չի տվել սահմանների պաշտպանությունը օտար պետությանը վստահելու հարցում
20:20
Համանախագահները կոչ են անում ՀՀ-ին և Ադրբեջանին անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը
20:10
Բլինկենը հայտարարել Է, որ միջուկային գործարքի շուրջը բանակցությունները չեն կարող հարատեւ լինել
Հանուն Հանրապետության Կուսակցությունը խստորեն դատապարտում է ՌԴ-ի կողմից ՀՀ դեմ վարվող քաղաքականությունը
19:50
Պակիստանում կան ուժեր, որոնք ցանկանում են կրկնել թալիբների փորձը. Քաբուլով
Կրակային պարապմունքին զինծառայողները դրսևորել են բարձր պատրաստվածություն
Մեր ֆիզիկոսները ունեն պոտենցիալ անգամ նոր զենք ստեղծելու․ պետք է զարգացնենք ֆիզիկան Հայաստանում
19:20
ԱՄՆ-ում վերաքննիչ դատարանը մերժել է Էրդողանի թիկնապահների գործը կասեցնելու պահանջով թուրքական կողմի բողոքը
Ուժի կիրառումն անընդունելի է. Ստանիսլավ Զասը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Բաղդադի «կանաչ գոտին» հրթիռակոծման է ենթարկվել
ՀՀ ԱԱԾ-ն ավարտել է ազգային թշնամանք հարուցելու դեպքով քննվող քրեական գործի նախաքննությունը
18:48
Տոկիո-2020․ Մեդալների ընդհանուր հաշվարկը խաղային օրվա ավարտից հետո
Human Rights Watch-ը դատապարտել է Բաքվում հայ գերիների ապօրինի քրեական հետապնդումները
18:33
Իրանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության վերականգնմանը
Նոր որոշմամբ ռեկտոր ընտրվելու համար այլևս դոկտորի աստիճանը և պրոֆեսորի կոչումը պարտադիր չի լինի
Սահմանազատման նպատակներից է՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը
18:09
Նոր տուն՝ նոր հույսերով
ԱՄՆ պետքարտուղարության հետաքրքիր արձագանքը սահմանային բախումներին
Գերմանիան Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում վերականգնել հրադադարի ռեժիմը
«Ալաշկերտի» հարձակվողի ֆանտաստիկ գոլը

Համախմբվել հանուն Սահմանադրական փոփոխությունների․ Փաշինյանի հրավերը մերժած ուժերը այլ ծրագրեր ունեն

Այս օրերին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունենում ընտրություններին մասնակցած, սակայն խորհրդարան չանցած քաղաքական ուժերի ու միավորների հետ՝ հասկանալու համար հետագա համագործակցության հնարավորությունները, լսելու նրանց մոտեցումները երկրի առջև ծառացած խնդիրների լուծման վերաբերյալ:

Ո՞րն է լինելու այդ ուժերի գործունեության առանցքը կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում, ինչպես են պատկերացնում իրենց դերակատարումը քաղաքական դաշտում:

Այս խնդրի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ, «Ազատ Հայրենիք» դաշինքի անդամ Պարույր Հայրիկյանի հետ:

«Ազատ Հայրենիք» դաշինքը իր գործունեությունը սկսել էր մինչև այս ընտրությունները որպես համագործակցություն: Որոշ դեպքերում նույնիսկ եղել են միաժամանակ 9 կուսակցություն համագործակցության մեջ: Այս ընտրության արդյունքներով չէր, որ դաշինքը պետք է իր գործունեության մասին մտածեր: Մենք ունենք մի քանի կարևորագույն խնդիրներ, և այդ ուղղությամբ համագործակցությունը շարունակում ենք: Չնայած պահպանողական կուսակցությունը, որն, ըստ երևույթին, մասնակցում է դաշինքի աշխատանքներին զուտ նախընտրական նպատակներով, դուրս եկավ դաշինքից, բայց նույնիսկ նա կարող է  ինչ-որ հարցերում մեզ հետ աշխատել:

Ճիշտ այս իրավիճակում բոլոր ուժերի համախմբումն է հանուն Սահմանադրության, որովհետև այս հարցում իշխանությունները պարտավոր են ընդառաջ գալ, որովհետև իշխանություններն իրենք էին սկսել սահմանադրական փոփոխությունների գործընթաց և ձախողվել են»,-հայտարարեց Հայրիկյանը:

Հարցին, թե ի՞նչ քայլեր են պատրաստվում անել, նա պատասխանեց. «Կփորձենք այս նոր պայմաններում հատուկ այդ նպատակով համախմբում իրականացնել, որովհետև հիմա շատ են քաղաքական ուժերը, որոնք հայտարարել են, որ իրենք մեր ներկայացրած Սահմանադրության բացարձակ ժողովրդավարության  նախագծին կողմ են: Երևի առաջին հայացքից կարող է  տարօրինակ թվալ, որ երկիրն այս վիճակում, իրենք Սահմանադրությունից են խոսում, բայց դա հիմնարար մոտեցում է, արմատական և սկզբունքային: Կրկնում եմ, գոնե մի հարցում, որ Սահմանադրությունը պետք է փոխել, ըստ էության, տարաձայնություն չկա: Պարզապես մյուս բոլորը խոսում են ընդամենը սկզբունքի մասին, իսկ մեզ մոտ կա պատրաստի նախագիծ, որը ներկայացված  է արդեն»:

Պարույր Հայրիկյանի խոսքով, իրենք սահմանադրական փոփոխությունների խնդրով վաղուցվանից զբաղվում են, պարզապես բավարար աջակցություն չեն ստացել, ոչ էլ իշխանություններից դրա վերաբերյալ պատշաճ պատասխան են ստացել. «Հիմա մեր խնդիրն է պարտադրել իշխանություններին օրենքով սահմանված կարգով վերաբերմունք արտահայտել մեր նախագծին, հավատարիմ լինել իրենց իսկ ընդունած որոշումներին, նաև ստանալ աջակցություն խորհրդարանական ուժերից: Ես կարծում եմ, որ դա ամենակարճ ճանապարհն է և մենք այդ ուղղությամբ պետք է աշխատենք: Առաջիկա 2 օրերի ընթացքում երևի փորձեմ աշխատել անցյալում իմ կողմից ոչ այնքան ողջունված գործիչների հետ: Իհարկե, դրան պետք է համակարծիք լինի նաև «Ազատ Հայրենիք» դաշինքը: Այն, որ դա «Ազատ Հայրենիքի» կարևոր կետերից մեկն է, բայց որ դրա վրա շեշտադրում կատարենք և հիմնականում դրա մասին խոսենք, դա իմ անհատական կարծիքն է, որն առաջիկա մի քանի օրում կքննարկենք»,-ընդգծեց ԱԻՄ առաջնորդը:

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունն էլ նպատակահարմար չի համարում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել։

Բևեռի ցուցակի առաջին համար, վարչապետի նախկին թեկնածու Վահե Գասպարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ բևեռը իր հետագա քայլերի մասին շուտով կտեղեկացնի։

«Մոտակա օրերին մենք մեր առաջիկա գործողությունների մասին կտեղեկացնենք։ Փաշինյանի հետ հանդիպումը մենք համարել ենք ոչ նպատակահարմար»,-ասաց Գասպարյանը։

5165 շարժումը ևս մերժել է իշխող քաղաքական ուժի ղեկավարի հետ հանդիպման առաջարկը։ Շարժման խոսնակ Դավիթ Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ կուսակցությունը շուտով կհայտարարի իր կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մասին։ 5165-ը դիրքավորվելու է որպես արմատական ընդդիմություն․

«Մոտ օրերի ընթացքում մեր անելիքների մասին կտեղեկացնենք ամբողջական փաթեթով՝ և՛ ծրագրերի մասով, որոնք երկարաժամկետ են լինելու, և՛ կարճաժամկետ իրավական, քաղաքական ծրագրերի մասին»,-ասաց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում