Նախօրեին Արցախում ցուցարարները պահանջում էին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Երեկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձով հանդես եկավ: Նա նշեց, որ հիմարություն կլինի մտածել, թե ինքը հաճույք է ստանում ներկա իրավիճակից, որ ինքը կառչած չէ աթոռից։
«Ողջամիտ ժամկետներում Արցախում համապետական ընտրություններ են լինելու, չեմ առաջադրվելու և դուրս եմ գալու քաղաքականությունից»,-հայտարարեց ԱՀ նախագահը: Իսկ մինչ այդ Արայիկ Հարությունյանն առաջիկա օրերին քաղաքական և հանրային կոնսուլտացիաներ կսկսի հարցի շուրջ, թե արդյոք Արցախը պատրա՞ստ է խորհրդարանական և նախագահական ընտրություններին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ: