Thursday, 29 07 2021
23:15
ԱՀԿ-ն առաջարկում է արգելել կանանց ալկոհոլ օգտագործել
23:00
Սննդաբանը նշել է լավագույն ըմպելիքը դիետայի ընթացքում
Թբիլիսիի հանրապետական հիվանդանոցը ընդունում է կորոնավիրուսով վարակված երեխաների՝ այլ հիվանդանոցներում տեղերի բացակայության պատճառով
Սահակաշվիլին խոստացել է աշնանը վերադառնալ Վրաստան
Երկրաշարժ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 3 կմ հյուսիս-արևելք
«Հարցի գինը»․ Երևանը դիտարկում է Մոսկվայի՞ պահանջը
21:52
Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձևերի մրցույթ-մարտահրավերը
Մուտք ենք գործել տուրբուլենտության փուլ իրավիճակը կարող է էլ ավելի սրվել
Անտառային հրդեհները ազգային աղետ են Թուրքիայի համար․Իբրահիմ Քալին
Վրաստանի ընդդիմության առաջնորդ Նիկա Մելիան հրաժարվել է պատգամավորական մանդատից
21:20
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է Վրաստանում քաղաքական ճգնաժամի վերադարձի սպառնալիքի մասին
21:10
Հորդառատ անձրևները Ճապոնիայում սողանքների վտանգ են ստեղծել
21:00
Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 196 միլիոնը
20:50
ԱՄՆ-ը շահագրգռված է կորոնավիրուսի ծագումնաբանությունը պարզելու համար
Ադրբեջանցիները պարբերաբար կրակում են Վերին Շորժա գյուղի և սարատեղիի ուղղությամբ. ՄԻՊ
Ժողովուրդը ոչ մի քաղաքական ուժի մանդատ չի տվել սահմանների պաշտպանությունը օտար պետությանը վստահելու հարցում
20:20
Համանախագահները կոչ են անում ՀՀ-ին և Ադրբեջանին անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը
20:10
Բլինկենը հայտարարել Է, որ միջուկային գործարքի շուրջը բանակցությունները չեն կարող հարատեւ լինել
Հանուն Հանրապետության Կուսակցությունը խստորեն դատապարտում է ՌԴ-ի կողմից ՀՀ դեմ վարվող քաղաքականությունը
19:50
Պակիստանում կան ուժեր, որոնք ցանկանում են կրկնել թալիբների փորձը. Քաբուլով
Կրակային պարապմունքին զինծառայողները դրսևորել են բարձր պատրաստվածություն
Մեր ֆիզիկոսները ունեն պոտենցիալ անգամ նոր զենք ստեղծելու․ պետք է զարգացնենք ֆիզիկան Հայաստանում
19:20
ԱՄՆ-ում վերաքննիչ դատարանը մերժել է Էրդողանի թիկնապահների գործը կասեցնելու պահանջով թուրքական կողմի բողոքը
Ուժի կիրառումն անընդունելի է. Ստանիսլավ Զասը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Բաղդադի «կանաչ գոտին» հրթիռակոծման է ենթարկվել
ՀՀ ԱԱԾ-ն ավարտել է ազգային թշնամանք հարուցելու դեպքով քննվող քրեական գործի նախաքննությունը
18:48
Տոկիո-2020․ Մեդալների ընդհանուր հաշվարկը խաղային օրվա ավարտից հետո
Human Rights Watch-ը դատապարտել է Բաքվում հայ գերիների ապօրինի քրեական հետապնդումները
18:33
Իրանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության վերականգնմանը
Նոր որոշմամբ ռեկտոր ընտրվելու համար այլևս դոկտորի աստիճանը և պրոֆեսորի կոչումը պարտադիր չի լինի

Լուկաշենկոյի խորհրդանշական շնորհավորանքը. Ինչն է պարտվել Հայաստանում

Եվրասիական տիրույթի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանին առաջինը շնորհավորել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոն: Իհարկե, շնորհավորանք հնչել է նաև Մոսկվայից, բայց այդ շնորհավորանքը հնչել է միայն Կրեմլի խոսնակ Պեսկովի մակարդակով, առնվազն առայժմ: Առաջին դեմքի մակարդակով առաջին շնորհավորանքը Բելառուսից է, ինչը բավականին խորհրդանշականորեն արտացոլում է ընդհանրապես հետխորհրդային տարածքի կամ ռուսական ազդեցության գոտու շրջանակում ծավալվող աշխարհաքաղաքական իրողությունների բազմաշերտությունը, որոնք բնականաբար առնչվում են նաև Հայաստանին և արտահայտվում էին ընդհուպ հայաստանյան ներքաղաքական գործընթացներում, այդ թվում և ընտրական: Դրանք իհարկե բավականին բազմաշերտ էին, որոնցից առանցքայիններից մեկն էլ այն, որ Հայաստանում հեղափոխական մեծամասնության կառավարման ղեկի պահպանումը ըստ էության նաև տեղի ունեցած հեղափոխության քաղաքական նշանակության և իմաստի պահպանում է: Իմաստ և նշանակություն, որը դուրս է եվրասիական ավանդույթներից և ընդհանրապես եվրասիական նախագծի աշխարհաքաղաքական տրամաբանությունից: Բանն այն է, որ այդ տրամաբանությունը բացառում է հանրային քվեի միջոցով իշխանության ձևավորում, ինչը ոչ միայն արժեհամակարգային խնդիր է, այլ նաև քաղաքական, աշխարհաքաղաքական:

Բանն այն է, որ եվրասիական նախագծի հիմքում մարդը դիտվում է որպես հպատակ, առանց որի չի կարող կառուցվել կայսրություն, լինի դա ռուսական, թե դրան աստիճանաբար խժռող թյուրքական կայսրություն: Կայսրության տրամաբանությունը մարդուն դիտում է հպատակ: Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությանը պարտվել է «հպատակի» մոդելը: Ո՞րն է այստեղ Բելառուսի նախագահի շնորհավորանքի խորհրդանշական էությունը:

Բանն այն է, որ Բելառուսը և Լուկաշենկոն կանգնած են ըստ էության այդ տրամաբանության բարակ լարի վրա, դիլեմայի առաջ: Լուկաշենկոն կամ ամբողջապես դառնում է հպատակ՝ տվյալ պարագայում Մոսկվայի հպատակ, կամ նա հեռանում է, Բելառուսի ընտրությանը տալով իր իշխանությունը ձևավորելու հնարավորություն: Առերևույթ այստեղ կա հակասություն, որովհետև Լուկաշենկոն ի վերջո կարող էր այդ հնարավորությունը տալ նախորդ տարի տեղի ունեցած նախագահի ընտրությանը, ոչ թե ուժով պահել իշխանությունն ու հայտնվել այդ ծուղակում, ըստ այդմ նաև Ռուսաստանից անբեկանելի կախվածության մեջ: Ամբողջ հարցն այն է սակայն, որ Բելառուսի նախագահի ընտրությունից առաջ հնչում էին տարբեր կարծիքներ առ այն, որ Լուկաշենկոն կարող է ընտրությունն օգտագործել սահուն հեռանալու, այդպիսով նաև Կրեմլից պոկվելու համար: Հիշենք նախագահական ընտրությունից առաջ Մինսկում իբրև թե տարանցումով Կենտրոնական Ամերիկա մեկնող «վագներականների» հայտնաբերումն օդանավակայանում:

Կրեմլը չէր կարող թույլ տալ Լուկաշենկոյի մանևրի որևէ հնարավորություն և այն, ինչ տեղի ունեցավ հետընտրական Բելառուսում, մեծ հաշվով բավականին բազմաշերտ մի իրավիճակ է, որտեղ ոչինչ միարժեք չէ, և ինչն էլ խորհրդանշական է դարձնում այն, որ Հայաստանում «հպատակության» մոդելի պարտությունը փաստացի կամա, թե ակամա առաջինը ողջունում է Լուկաշենկոն, որը 2020 թվականի աշնանից ավելի ու ավելի խորն է ընկղմվում այդ մոդելի և դրա կործանարար հետևանքի ճահիճը: Ինչ խոսք, հարկ է նկատել, որ Հայաստանում խորհրդարանի ընտրությունը դեռևս որևէ երաշխիք չէ, որ Հայաստանը հայտնվել է այդ ռիսկի ճահճից դուրս: Պարզապես, Հայաստանը կարողացել է «բռնել» փայտի կամ թելի ծայրը, իսկ դուրս գալու համար պետք է դեռևս գործադրել քաշելու շատ ուժ և եռանդ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում