Tuesday, 03 08 2021
Նախկինում ծրարներ կամ քսակներ կային, հեղափոխությունից հետո մութ գործարքներ չկան․ Ռուբինյանը
Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի գրանցվել․ 237 նոր դեպք է հաստատվել
Ձեր՝ Թուրքիայում գտնվելու նպատակը և շարժառիթը անհայտ է․ Աննա Մկրտչյանը՝ Ռուբեն Ռուբինյանին
11:05
Հայաստանում SoftConstruct-ի աջակցությամբ անցկացվեց համերգաշար նվիրված ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստներին
Հեղափոխությունը և ընտրությունները թույլ են տվել կոշտ, հանդուրժող քաղաքական բանավեճ ծավալել. Ռուբինյան
Հակառակորդը կրակոցներ է արձակել ՀՀ ՊՆ մարտական դիրքի ուղղությամբ. վնասվել է ավտոմեքենան. ՔԿ
Հայտնի են ԱԺ նախագահի երեք տեղակալների թեկնածուների անունները
ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
«Հայաստանն» ու «Պատիվ ունեմը» ՍԴ-ում վիճարկելու են ԱԺ նախագահի ընտրության արդյունքները
Կայծակը հարվածել է Օստանկինոյի աշտարակին
Մինչև 1994 թվականի սահմանները չվերականգնվեն, հայ ազգը ապրելու երաշխիքներ չի ունենալու, Հայաստան չի լինելու
Ալիևը չի կարող գործեր վարել ԱՄՆ-ի հետ առաջվա պես. Ներկայացուցիչների պալատի որոշումը Վաշինգտոնի առաջին ազդակն էր
Միգրանտներին վերաբերող խստացումները կան, որոնք կվերաբերվեն նաև ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներին. Որոնք են դրանք
Ի՞նչ պաշտոն կստանձնի Տիգրան Ավինյանը. «Փաստ»
ԱԺ ընդդիմությունը որոշել է դիմել ՍԴ. օգտվելու են ԲՀԿ-ի փորձից․ «Հրապարակ»
«Պատիվ ունեմ»-ին էլ հանձնաժողով կհասնի․ «Հրապարակ»
Ով է Գագիկ Ջհանգիրյանի լուր բերող խորհրդականը․ «Ժողովուրդ»
ՔՊ-ն սպասում է «Հայաստան» դաշինքին. «Ժողովուրդ»
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում
Ինչ ռիսկեր է պարունակում եկամտահարկի դադարեցումը
«Այդ նոր լաբորատորիան, որին անվանում են տարածաշրջանում միակը, իրականում «թմրեցնող հաբ է», որպեսզի ապօրինի կառուցված գործարանը ապօրինաբար շահագործվի». բաց նամակ վարչապետին
08:47
Տոկիո-2020. Կարեն Ասլանյանը պարտվեց, իսկ Չալյանը կմրցի ադրբեջանցու հետ
Անուշիկ Ավետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Անի Ավետյանին ազատվել է Տիգրան Ավինյանի ռեֆերենտի պաշտոնից
Բացառիկ ծնունդ՝ Շենգավիթ ԲԿ-ում․ եռյակ է ծնվել՝ 3 տղա
08:20
Pfizer եւ Moderna ընկերությունները բարձրացնում են պատվաստանյութի գները
08:10
Որն է կորոնավիրուսի Դելտա տարատեսակի դեմ պայքարի գլխավոր միջոցը
Մեր առաջին մեդալն ու «վերջին մեղքը»
Տոկիո-2020. Հովհաննես Բաչկովը փայլուն հաղթանակ տարավ եւ ապահովեց մեդալ

Ինձ պատասխանատու եմ զգում մեր ժողովրդի ու հաջորդ սերունդների առջև. Արայիկ Հարությունյանը պատրաստ է երկխոսության

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ելույթ է ունեցել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Արայիկ Հարությունյանը խոսել է բոլոր հիմնական խնդիրների ու լուծումների մասին՝ պատերազմից մինչև ներկա անվտանգային ու սոցիալ-տնտեսական իրավիճակ, ՀՀ իշխանությունների հետ հարաբերություններից մինչև ներքաղաքական զարգացումներ:

Նախօրեին հրապարակում հավաքված քաղաքացիների՝ նախագահի հրաժարականի կոչերին ի պատասխան՝ նա իր ելույթում ասել է.

«Հիմարություն կլինի կարծել, թե հաճույք եմ ստանում ներկա իրավիճակից: Կամ թե ես որևէ անձնական շահագրգռվածություն ունեմ շարունակելու պաշտոնավարումս, կամ կառչած եմ աթոռից: Ամենևին ոչ: Ես պարզապես ինձ պատասխանատու եմ զգում մեր ժողովրդի ու հաջորդ սերունդների առջև: Այնքան պատասխանատու, որ հանկարծ իմ հուզական ու անհեռատես փախուստով չկործանեմ մեր պետականությունը»:

Արայիկ Հարությունյանը իր խոսքում նշել է, որ պատրաստ է բոլորի հետ երկխոսության:

«Թող արտահայտեն իրենց կարծիքը, պատրաստ եմ լսել և՛ հրապարակայնորեն, և՛ առանձին, պատրաստ եմ լսել նրանց, ովքեր այստեղ տարբեր վանկարկումներ են անում, պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին», – շեշտել է նա:

Հարությունյանը խոսել է նաև ՀՀ և ԱՀ հարաբերությունների մասին:

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ եղել եմ ոչ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում, այլև հանդիպումներ եմ ունեցել այլ քաղաքական ուժերի ղեկավարներ Գագիկ Ծառուկյանի, Հրանտ Բագրատյանի, Արամ Սարգսյանի, Էդմոն Մարուքյանի, Սամվել Բաբայանի և այլոց հետ: Ընդ որում՝ ես պահպանել եմ չեզոքություն: Պարզապես միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում են լրագրողներն ինձ հանդիպել», – իր խոսքում ասել է նա:

Նախագահը ներողություն է հայցել Արցախի ժողովրդից իր կողմից թույլ տված սխալների ու բացթողումների համար:

Նաև շնորհակալություն է հայտնեց բոլորին, ովքեր պատերազմի ընթացքում անգամ ամենափոքր ներդրումն են ունեցել հայրենիքի պաշտպանության սուրբ գործում:

«Շնորհակալ ենք և խոնարհվում ենք մեր բոլոր նահատակների ու նրանց հարազատների առջև: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ՌԴ նախագահին, խաղաղապահ ուժերին՝ ղեկավար Մուրադովի գլխավորությամբ, որոնք այսօր պահպանում են մեր անդորրը», – նշել է Արայիկ Հարությունյանը

Ելույթի ավարտից հետո երկրի ղեկավարի առաջարկով հանրահավաքի մասնակիցները քայլերթով շարժվել են դեպի եղբայրական գերեզմանոց՝ հարգանքի տուրք մատուցելու բոլոր զոհվածների հիշատակին:

Երեկ տեղի է ունեցել հանրահավաք՝ նախագահի հրաժարականի պահանջով , որը շարունակվել է նաև այսօր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում