Thursday, 29 07 2021
Թբիլիսիի հանրապետական հիվանդանոցը ընդունում է կորոնավիրուսով վարակված երեխաների՝ այլ հիվանդանոցներում տեղերի բացակայության պատճառով
Երկրաշարժ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 3 կմ հյուսիս-արևելք
«Հարցի գինը»․ Երևանը դիտարկում է Մոսկվայի՞ պահանջը
21:52
Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձևերի մրցույթ-մարտահրավերը
Մուտք ենք գործել տուրբուլենտության փուլ իրավիճակը կարող է էլ ավելի սրվել
Անտառային հրդեհները ազգային աղետ են Թուրքիայի համար․Իբրահիմ Քալին
Վրաստանի ընդդիմության առաջնորդ Նիկա Մելիան հրաժարվել է պատգամավորական մանդատից
21:20
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է Վրաստանում քաղաքական ճգնաժամի վերադարձի սպառնալիքի մասին
21:10
Հորդառատ անձրևները Ճապոնիայում սողանքների վտանգ են ստեղծել
21:00
Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 196 միլիոնը
20:50
ԱՄՆ-ը շահագրգռված է կորոնավիրուսի ծագումնաբանությունը պարզելու համար
Ադրբեջանցիները պարբերաբար կրակում են Վերին Շորժա գյուղի և սարատեղիի ուղղությամբ. ՄԻՊ
Ժողովուրդը ոչ մի քաղաքական ուժի մանդատ չի տվել սահմանների պաշտպանությունը օտար պետությանը վստահելու հարցում
20:20
Համանախագահները կոչ են անում ՀՀ-ին և Ադրբեջանին անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը
20:10
Բլինկենը հայտարարել Է, որ միջուկային գործարքի շուրջը բանակցությունները չեն կարող հարատեւ լինել
Հանուն Հանրապետության Կուսակցությունը խստորեն դատապարտում է ՌԴ-ի կողմից ՀՀ դեմ վարվող քաղաքականությունը
19:50
Պակիստանում կան ուժեր, որոնք ցանկանում են կրկնել թալիբների փորձը. Քաբուլով
Կրակային պարապմունքին զինծառայողները դրսևորել են բարձր պատրաստվածություն
Մեր ֆիզիկոսները ունեն պոտենցիալ անգամ նոր զենք ստեղծելու․ պետք է զարգացնենք ֆիզիկան Հայաստանում
19:20
ԱՄՆ-ում վերաքննիչ դատարանը մերժել է Էրդողանի թիկնապահների գործը կասեցնելու պահանջով թուրքական կողմի բողոքը
Ուժի կիրառումն անընդունելի է. Ստանիսլավ Զասը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Բաղդադի «կանաչ գոտին» հրթիռակոծման է ենթարկվել
ՀՀ ԱԱԾ-ն ավարտել է ազգային թշնամանք հարուցելու դեպքով քննվող քրեական գործի նախաքննությունը
18:48
Տոկիո-2020․ Մեդալների ընդհանուր հաշվարկը խաղային օրվա ավարտից հետո
Human Rights Watch-ը դատապարտել է Բաքվում հայ գերիների ապօրինի քրեական հետապնդումները
18:33
Իրանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության վերականգնմանը
Նոր որոշմամբ ռեկտոր ընտրվելու համար այլևս դոկտորի աստիճանը և պրոֆեսորի կոչումը պարտադիր չի լինի
Սահմանազատման նպատակներից է՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը
18:09
Նոր տուն՝ նոր հույսերով
ԱՄՆ պետքարտուղարության հետաքրքիր արձագանքը սահմանային բախումներին

Փաշինյանը գոնե 6 ամսով ժամանակ ստացավ, հիմա գործելու պահն է․ Ստեփան Գրիգորյան

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

Պարոն Գրիգորյան, դուք մեզ հետ զրույցում կոչ էիք արել ձայն չտալ այն ուժերին, որոնք ակնհայտ պրոռուսական կողմնորոշում ունեն։ Փաստորեն ստացվեց խորհրդարանում ընդդիմության տեսքով հենց այդպիսի ուժեր են ներկայացված։ Սա ի՞նչ վտանգներ է պարունակում։

-Համարում եմ, որ այս պատկերն ինչ-որ չափով հասկանալի է։ Այո՛, նախկիններն ունեն լուրջ ռեսուրսներ՝ այդ թվում նաև ինֆորմացիոն ռեսուրսներ ու կարողացան ինչ-որ չափով ազդել մարդկանց  տրամադրության վրա, ստեղծել տպավորություններ ու մոտեցումներ։

Այնուամենայնիվ արդյունքները շատ ակնհայտ էին։ 54  տոկոսը մարդկանց հստակ կողմնորոշվեց, մերժեց նախկինների իշխանության գալը։

Ես ոչ մի բացասական բան չեմ տեսնում, հակառակը՝  մեր կոչերը տեղ հասան, մարդիկ հասկացան, որ կան վտանգներ՝ նաև Ռուսաստանից ու պրոռուսական ուժերից։ Նիկոլ Փաշինյանի համար շատ ավելի քիչ էին կանխատեսում։Այդ թվում ճիշտ աշխատանքն իր դերը խաղաց։ Իսկ որ նախկիններն ինչ-որ տոկոս ստացան՝ անպայման չէ բացասական կոնտեքստում նայել։ Կարևորն այն է, թե ում տվեցին մեծամասնություն։ Նրա քաղաքականությունն իր մեջ գոնե պարունակում է բազմավեկտոր տարրեր։

Այսինքն՝  կարծում եք խորհրդարանում հնարավոր կլինի ինչոր չափով բալանսավորել արտաքին քաղաքականությունը։

-Կառավարությունն ունի հնարավորություն բալանսավորել մեր արտաքին քաղաքականությունը։ Մեծամասնությունը Նիկոլ Փաշինյանի ձեռքերում է։ Նա ազատ է իր գործունեության մեջ։ Պետք է շարունակի զարգացնել բազմավեկտոր քաղաքականությունը։

Փաստորեն ԵԺԿ անդամ Հանրապետական կուսակցությունը դաշինք է կազմել մի ուժի հետ, որի առաջնորդը հայտարարում է, թե Ղրիմը ռուսական է։ Սա ինչպե՞ս է ընկալվում։

-Շատ բաներ կարող են հայտարարել։ Հենց դրա պատճառով էլ իրենք ռեալ չանցան, 7 տոկոս չհավաքեցին։ Ժողովուրդը պատասխանը տվեց, բայց իրենք խորհրդարան մտան օրենքի ուժով։ Նման անհասկանալի դաշինքները ժողովրդի կողմից ռեալ գնահատականի արժանացան։ Մարդիկ մեծ հաշվով նրանց ձայն չեն տվել։

Ձեր կարծիքով այս արդյունքով ճգնաժամը հաղթահարվա՞ծ է։

-Ես կարծում եմ՝ այո։ Նվազագույնը կես տարի կառավարությունը կարող է հանգիստ գործել։ Նրա դեմ դուրս գալը՝ կնշանակի ժողովրդի դեմ դուրս գալ, գոնե առաջիկա կես տարվա ընթացքում։  Ուրեմն այս փուլում ճգնաժամը հաղթահարված է։ Բայց կառավարությունը չի կարող հանգիստ նստել, պետք է գործի։ Ժամանակը ստացավ, հիմա պետք է աշխատել։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում