Thursday, 29 07 2021
Թբիլիսիի հանրապետական հիվանդանոցը ընդունում է կորոնավիրուսով վարակված երեխաների՝ այլ հիվանդանոցներում տեղերի բացակայության պատճառով
Երկրաշարժ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 3 կմ հյուսիս-արևելք
«Հարցի գինը»․ Երևանը դիտարկում է Մոսկվայի՞ պահանջը
21:52
Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձևերի մրցույթ-մարտահրավերը
Մուտք ենք գործել տուրբուլենտության փուլ իրավիճակը կարող է էլ ավելի սրվել
Անտառային հրդեհները ազգային աղետ են Թուրքիայի համար․Իբրահիմ Քալին
Վրաստանի ընդդիմության առաջնորդ Նիկա Մելիան հրաժարվել է պատգամավորական մանդատից
21:20
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է Վրաստանում քաղաքական ճգնաժամի վերադարձի սպառնալիքի մասին
21:10
Հորդառատ անձրևները Ճապոնիայում սողանքների վտանգ են ստեղծել
21:00
Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 196 միլիոնը
20:50
ԱՄՆ-ը շահագրգռված է կորոնավիրուսի ծագումնաբանությունը պարզելու համար
Ադրբեջանցիները պարբերաբար կրակում են Վերին Շորժա գյուղի և սարատեղիի ուղղությամբ. ՄԻՊ
Ժողովուրդը ոչ մի քաղաքական ուժի մանդատ չի տվել սահմանների պաշտպանությունը օտար պետությանը վստահելու հարցում
20:20
Համանախագահները կոչ են անում ՀՀ-ին և Ադրբեջանին անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը
20:10
Բլինկենը հայտարարել Է, որ միջուկային գործարքի շուրջը բանակցությունները չեն կարող հարատեւ լինել
Հանուն Հանրապետության Կուսակցությունը խստորեն դատապարտում է ՌԴ-ի կողմից ՀՀ դեմ վարվող քաղաքականությունը
19:50
Պակիստանում կան ուժեր, որոնք ցանկանում են կրկնել թալիբների փորձը. Քաբուլով
Կրակային պարապմունքին զինծառայողները դրսևորել են բարձր պատրաստվածություն
Մեր ֆիզիկոսները ունեն պոտենցիալ անգամ նոր զենք ստեղծելու․ պետք է զարգացնենք ֆիզիկան Հայաստանում
19:20
ԱՄՆ-ում վերաքննիչ դատարանը մերժել է Էրդողանի թիկնապահների գործը կասեցնելու պահանջով թուրքական կողմի բողոքը
Ուժի կիրառումն անընդունելի է. Ստանիսլավ Զասը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Բաղդադի «կանաչ գոտին» հրթիռակոծման է ենթարկվել
ՀՀ ԱԱԾ-ն ավարտել է ազգային թշնամանք հարուցելու դեպքով քննվող քրեական գործի նախաքննությունը
18:48
Տոկիո-2020․ Մեդալների ընդհանուր հաշվարկը խաղային օրվա ավարտից հետո
Human Rights Watch-ը դատապարտել է Բաքվում հայ գերիների ապօրինի քրեական հետապնդումները
18:33
Իրանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության վերականգնմանը
Նոր որոշմամբ ռեկտոր ընտրվելու համար այլևս դոկտորի աստիճանը և պրոֆեսորի կոչումը պարտադիր չի լինի
Սահմանազատման նպատակներից է՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը
18:09
Նոր տուն՝ նոր հույսերով
ԱՄՆ պետքարտուղարության հետաքրքիր արձագանքը սահմանային բախումներին

Գագիկ Ծառուկյանը դեմ առ դեմ թողեց երկու նախկին նախագահներին

Խորհրդարանի արտահերթ ընտրությունը Հայաստանում անկասկած ձեւավորում է նոր քաղաքական իրավիճակ, թեկուզ հին դերակատարներով:

Մասնավորապես, նոր իրավիճակի առանցքային հանգամանքներից մեկը թերեւս այն է, որ 2007 թվականից ի վեր առաջին անգամ խորհրդարանում ոչ միայն երկրորդը Բարգավաճ Հայաստանը չէ, այլ կուսակցությունն ընդհանրապես չի կարողացել հաղթահարել անցողիկ 5 տոկոսի շեմն ու հայտնվել խորհրդարանում: Այստեղ կա բավականին ուշագրավ մի հանգամանք:

Փաստորեն, քաղաքական ասպարեզը թողնում է մի քաղաքական կամ տնտեսա-քաղաքական միավոր, որը իրականում քաղաքական ֆունկցիոնալության տիրույթում էր գերազանցապես բուֆերային նշանակությամբ, հիմնականում երկրորդ եւ երրորդ նախագահներ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի միջեւ: Թավշյա հեղափոխությունից հետո ԲՀԿ-ն կորցրեց այդ նշանակությունը, թեեւ որոշակի ֆունկցիոնալ օգտարակություն կամ նշանակություն պահպանեց նոր իշխանության համար, ինչը անշուշտ ժամանակավոր էր: Այդպիսով, հունիսի 20-ի ընտրությունը ցույց տվեց, որ Հայաստանի քաղաքական դաշտից չեզոքացել է ԲՀԿ ֆունկցիոնալ անհրաժեշտությունը: Ընդ որում, հատկանշական է, որ սուբյեկտները, որոնց բուֆերն էր Գագիկ Ծառուկյան քաղաքական միավորը, հայտնվել են խորհրդարանում այսպես ասած անմիջական դերակատարումով՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գլխավորած դաշինքները:

Բնական է, որ Գագիկ Ծառուկյանն այդտեղ ավելորդ է, թեեւ պետք չէ բացառել, որ այդ հանգամանքից ավելի գոհ կարող է լինել Սերժ Սարգսյանը, քան Ռոբերտ Քոչարյանը: Բանն այն է, որ ԲՀԿ-ն անցողիկ շեմը, այսինքն հինգ տոկոսը հաղթահարելու դեպքում նախ արգելափակելու էր խորհրդարան հենց Սերժ Սարգսյանի դաշինքի մուտքը: Դաշինքը չհավաքեց 7 տոկոս եւ չէր անցնի, եթե չլիներ երրորդը ընտրական արդյունքով: Իսկ Սահմանադրությունը խորհրդարանում պահանջում է նվազագույնը երեք ուժ: Միաժամանակ, մեծ հավանականությամբ Սերժ Սարգսյանի եւ Արթուր Վանեցյանի դաշինքի խիստ ցածր, անգամ 7 տոկոս չհաղթահարելու գործում մեծ հավանականությամբ իր զգալի լուման ունի նաեւ Ռոբերտ Քոչարյանը, հատկապես նկատի ունենալով այն, որ քարոզչության երկրորդ հատվածում երկրորդ նախագահը բավականին բաց եւ հաճախ էր թիրախավորում Սերժ Սարգսյանի նախագահության շրջանը, փորձելով նախկին կառավարող համակարգը ներկայացնող կամ դրա համակիր ընտրազանգվածին համոզել, որ խորքային խնդիրներն ու հեղափոխության անխուսափելի հետեւանքը եղել է Սերժ Սարգսյանի նախագահության, Սերժ Սարգսյանի սխալների հետեւանք: Ընդ որում, Ռոբերտ Քոչարյանը գործնականում տարիներ շարունակ՝ նաեւ այդ նախագահության ընթացքում, փորձում էր կառավարող համակարգի տարբեր շերտերի մոտ արմատավորել այն գիտակցումը, որ Սերժ Սարգսյանը իրենց համակարգի հուսալի պաշտպան եւ երաշխավոր չէ: 2021-ի արտահերթ ընտրության քարոզարշավի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը ուղղակի, թե անուղղակի փորձում էր հիշեցնել իրենց համակարգին հենց դա, որ ինքը ճիշտ էր՝ Սերժ Սարգսյանը՝ սխալ: Բայց, Ռոբերտ Քոչարյանին չհաջողվեց պոկվել Սերժ Սարգսյանից եւ նրան թողնել խորհրդարանից դուրս:

Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանում երկրորդ ուժ լինելով հանդերձ, այդ կարգավիճակում արդյունավետ լինելու համար ստիպված է լինելու աշխատել Սերժ Սարգսյանի երրորդ ուժի հետ: Իսկ դա նշանակելու է որոշակի կախվածություն Սարգսյանից: Թերեւս հենց այդ մասին էր ակնարկում Սերժ Սարգսյանը, երբ Ռոբերտ Քոչարյանի հետ հետընտրական կոալիցիայի մասին հարցին ի պատասխան նշում էր, թե վաղ է այդ մասին խոսելը: ԲՀԿ-ն չհաղթահարեց 5 տոկոսը եւ «Պատիվ ունեմ» դաշինքը հայտնվեց խորհրդարանում: Պետք չէ բացառել, որ դա նաեւ Գագիկ Ծառուկյանի կամքն էր, որը բավարար ջանք չգործադրեց 5 տոկոսը հաղթահարելու համար, թեեւ մեծ հավանականությամբ այդ ցուցանիշը լիովին մատչելի էր Ծառուկյանի «ընտրական ներուժի» համար: Գագիկ Ծառուկյանն ըստ երեւույթին որոշեց հրաժարվել «բուֆերի» դերից, այս անգամ Ռոբերտ Քոչարյանին թողնելով խորհրդարանում Սերժ Սարգսյանի դեմ մենակ, ինչպես 2015 թվականի փետրվարին մեծ հաշվով Ծառուկյանին Սարգսյանի դեմ մենակ թողեց Ռոբերտ Քոչարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում