Saturday, 18 09 2021
Անկախությունը պետք է նշենք. զուսպ, համեստ, բայց պատշաճ կերպով պետք է նշենք
Սա ինչ գնալու և մնալու առևտուր է․ սեփական տնից չեն գնում․ Ռուբեն Բաբայան
21:07
Բժիշկը հեռախոսով խոսելիս նիհարելու միջոց է նշել
Մեղրիի միջանցքի հույսով Ալիևը կդիմի նոր սադրանքների. այդ «հույսի» համահեղինակ Քոչարյանը պետք է դիրքորոշում հայտնի
Ադրբեջանցիների կողմից ավտոբուսի վրայից քերված դրոշը փոխարինեվել է նորով
20:30
Նշվել են գազար ուտելու հետևանքները
20:15
Bloomberg-ը կազմել է աշխարհի ամենահարուստ ընտանիքների ցուցակը
«Օրրանի» բարեգործական ընթրիքի ընթացքում հավաքված հասույթը կուղղվի արցախցի և կարիքավոր ընտանիքներին
Հասկանալով աշխարհաքաղաքական փոփոխությունները՝ մենք պետք է ոտքի կանգնեք և ուժեղ պետություն կառուցենք․ Արմեն Սարգսյան
19:30
Ահաբեկչական կիբերհարձակում է իրականացվել Վենեսուելայի ֆինանսական համակարգի վրա
19:15
ԱՄՆ-ն Ֆրանսիային «կենսական կարևոր գործընկեր» է անվանել
19:00
Փարիզի Աստվածամոր հրդեհված տաճարի ամրապնդման աշխատանքներն ավարտվել են
Վրաստանում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 52 մարդ
18:30
Թալիբներն ուզբեկերենին զրկել են երկրի պաշտոնական լեզվի կարգավիճակից. ՌԻԱ
Որևիցե մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը. Ալեն Սիմոնյանը
Խաղաղությունը գին ունի. չպետք է թույլ տալ, որ Անկարան պարտադրի Հայաստանին միայնակ վճարել այդ գինը
Երևանի 7 դպրոցի տնօրեն ազատվել է պաշտոնից
Չեմ կարող ասել, որ 1996-ին ընտրությունները չեն կեղծվել, բայց ոչ այն մասշտաբով, որքան քոչարյանասերժական ռեժիմի օրոք
17:30
Պուտին-Բայդեն հանդիպումը Շվեյցարիայի իշխանություններին արժեցել է ավելի քան 10 մլն դոլար
Հայաստանի ազգային հավաքականի դիրքը ԱՊՀ-ում և տարածաշրջանում
17:09
ՀԱՊԿ-ն հայտարարել է ռազմական ոլորտում համատեղ բյուջեի մասին
Երևանն ու Կիևը դու՞րս են գալիս փակուղուց. կան անհրաժեշտություններ
Հաղթահարելով դժվարությունները՝ Գյումրին վճռական քայլերով առաջ է շարժվում. Գնել Սանոսյան
Լարված իրավիճակ․ ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք պահանջում են չեղարկել տոնական համերգը
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Չիլիի նախագահին
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով
15:45
Քաբուլում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով կան վիրավորներ
Իշխանության ներկայացուցիչները Գյումրիում են
15:15
Տաջիկստանն ու Իրանը տնտեսական ու տեխնիկական համագործակցության հուշագիր են ստորագրել
Գյումրիում ազդարարվեց «Թումո Հայաստան» ծրագրի մեկնարկը

Չարիքը բոլորիս մոտ էլ կա, պետք է սահմանափակենք օրենքներով. Սամվել Բաբայանը՝ Փաշինյանին

Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել «Ազատական» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորած Սամվել Բաբայանի հետ:

Նիկոլ Փաշինյան – Հարգելի պարոն Բաբայան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Ես, որքան հնարավոր է, հետևել եմ Ձեր քարոզարշավին նախընտրական շրջանում, և ափսոսում եմ, որ Ձեր քաղաքական ուժը չհաղթահարեց խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ արգելքը: Եվ այսօրվա հանդիպումը նախաձեռնել եմ՝ լսելու Ձեր տեսակետները հետագա քաղաքական պրոցեսների մասին և նաև այն մասին, թե ինչպես կարող ենք մենք, ինչ ֆորմատներ ենք հնարավոր տեսնում, որպեսզի արտախորհրդարանական ընդդիմությունը, այդ թվում՝ Դուք, և կառավարությունը փոխադարձաբար ավելի լսելի լինենք իրար համար, ինչպիսի հնարավորություններ եք տեսնում այս ամենում:

Սամվել Բաբայան – Շնորհակալ եմ: Առաջին հերթին, բոլորիդ շնորհավորում եմ, Ձեր կուսակցությանը, որովհետև, իրոք, մեծ պատասխանատվության տակ եք մտել: Ապագան պետք է կառուցել, և Հայաստանը մեծ հույսեր է կապում ձեզ հետ, որ զարգացում ապահովենք, պաշտպանված լինենք: Ես իմ կողմից մյուս 2 կուսակցություններին ևս շնորհավորել եմ, որովհետև պետք է կարողանաք համախմբել այս վիճակը և դրան պիտի գնանք: Ապագան դա է պահանջում մեզանից: Բոլորը, իմ կարծիքով, իրենց ամբիցիաները պետք է ցած դնեն ու փորձեն համագործակցել հանուն մեր պետության, հանուն մեր ապագայի: Իմ կարծիքն այն է, որ ներքին կայունությունը մեծ խնդիրներ է լուծելու, եթե բոլորս գիտակցենք ու հասկանանք, որ մեր պետության շահը պետք է գերադասել ամեն ինչից բարձր: Սա առաջինը:

Երկրորդը՝ այս ամբողջ քաղաքական պրոցեսի մեջ մենք ներկայացրել ենք մեր տեսակետը: Ես կփորձեի նշել քաղաքական ֆունդամենտալ խնդիրները՝ Սահմանադրությունը և օրենսդրությունը հիմքն է: Այս ամբողջ վայրիվերումները, իմ և մեր թիմի կարծիքով, գալիս են օրենսդրական բազայի անկատարությունից և երկիմաստությունից: Սա լուրջ պրոբլեմ է, և իմ խնդրանքն է, որ հետագայում դրան շատ լուրջ ուշադրություն դարձնեք: Մենք պետք է պետությունը հզորացնենք այնպես, որ մարդն իր ամբողջ դրական լիցքերը կարողանա ներդնել, և ոչ մի խոչընդոտ չլինի: Չարիքը բոլորիս մոտ էլ կա, պետք է սահմանափակենք օրենքներով, օրենսդրական ակտերով, որ չլինի:

Նորից եմ ասում, անկեղծ ուրախ եմ, – որևիցե կապ չունի, թե մենք ինչ տոկոս ենք ստացել, ինչ է եղել, ինչպես է եղել – ժողովուրդն է որոշում, ես բազմիցս ասել եմ՝ այդ ձև են ճիշտ գտել, այդ ուղղությամբ են տեսել իրենց ապագան, գնացել են այդ ուղղությամբ: Դա պետք է բոլորս ողջունենք, փորձենք՝ ինչքանով կարող ենք օգտակար լինել այդ ամբողջ պրոցեսին:

Զրուցակիցները քննարկել են ներուժի և կարողությունների համախմբմանը, հետագա գործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում