Friday, 19 04 2024
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը

Ռուս սահմանապահներ Մինսկի խմբի համանախագահների փոխարե՞ն. վարչապետի առաջարկի ճակատագիրը

Գեղարքունիքի մարզպետը հայտարարել է, որ մոտ օրերս հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կտեղակայվեն ռուս-սահմանապահներ, իսկ հայ-ադրբեջանական ուժերը հայելային տրամաբանությամբ կքաշվեն հետ՝ սահմանային վեճի հանգուցալուծման համատեքստում, շարունակելով եռակկողմ քննարկումները սահմանների հարցում: Մարզպետի հայտարարությունն առաջացնում է հարցեր, կապված Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ արած առաջարկության հետ:

Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ առաջարկել էր Գեղարքունիքի մարզի Սոթք-Խոզնավար հատվածում սահմանային խնդիրը լուծել Մինսկի խմբի համանախագահ երկրների դիտորդների ներգրավումով, հայելային եղանակով հավասարաչափ հետ քաշելով հայ-ադրբեջանական ուժերը և ստեղծելով որոշակի բուֆերային տարածք, որտեղ կաշխատեն դիտորդները: Ինքնին այդ հայտարարության բովանդակությունն առաջացնում էր իհարկե ճշգրտման կարիք ունեցող դետալների վերաբերյալ մի շարք հարցեր, սակայն ընդհանուր առմամբ հասկանալի էր առաջարկի քաղաքական տրամաբանությունը: Ավելին, հունիսի սկզբին այցելելով Ֆրանսիա, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հավանություն է տալիս իր առաջարկին: ԱՄՆ պետքարտուղարությունն էլ հայտարարել էր, որ պատրաստ է օժանդակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային խնդրի լուծման գործընթացին: Այժմ Գեղարքունիքի մարզպետը հայտարարում է, որ կլինի հայելային հետքաշում, իսկ ազատվող այսպես ասած արանքում կկանգնեն ռուս սահմանապահներ: Հարց է առաջանում, թե Գեղարքունիքի մարզի ո՞ր հատվածի մասին է խոսքը, և նշանակո՞ւմ է դա արդյոք, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիտորդների փոխարեն գործելու է մեկ երկրի՝ ռուս սահմանապահների մեխանիզմը:

Բանն այն է, որ այդ հարցի պատասխանից էլ առաջանում են հարցեր խնդրի քաղաքական համատեքստի առումով, կապված Հայաստանի վարչապետի առաջարկի ճակատագրի հետ: Անկասկած է, որ Ռուսաստանն այդ առաջարկը ընդունելու էր դժկամությամբ, հաշվի առնելով այն, որ դա փաստորեն կասկածի տակ էր դնելու Ռուսաստանի «մենաշնորհը»: Արդյո՞ք Հայաստանի վարչապետի առաջարկը՝ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի առնչությամբ, ուժը կորցրած է կամ օրակարգից հանված: Տվյալ պարագայում անշուշտ գլխավոր հարցն այն է, որպեսզի լուծում ստանա սահմանային խնդիրը՝ և այդ լուծումը լինի հայկական շահերի ու իրավունքների, անվտանգության տիրույթում, իսկ լուծման մեխանիզմի հարցը իհարկե միշտ քննարկելի է: Միևնույն ժամանակ սակայն առանցքային է հայկական առաջարկի ճակատագիրը, քանի որ անկասկած է բազմազան ձևաչափում Հայաստանի ճկունության ավելի մեծ հնարավորության հանգամանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում