Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Որ ուժերը կմասնակցեն վարչապետի հետ երկխոսությանը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօրվանից սկսել է խորհրդակցություններ ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի հետ։ Երեկ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․

«Վաղը առավոտից քաղաքական խորհրդակցություններ եմ սկսում խորհրդարանական ընտրություններին մասնակցած այն ուժերի հետ, որոնք երկխոսելու, քննարկելու հակվածություն ունեն: Եվ ես նաև հույս ունեմ, որ ժողովուրդն այս մանդատը տալիս է ինձ, որովհետև, մենք պիտի մեր երկրի և ժողովրդի պատմության այս փուլում գնանք մեր մշակութային, գիտական, տնտեսական, բիզնես, հանրային և քաղաքական լավագույն ներուժի համախմբմանը և մեր ժողովրդի, Հայաստանի և Արցախի անվտանգությանը և բարեկեցությանը ծառայեցնելու»։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը դրական է գնահատում վարչապետի՝ երկխոսության կոչը․ «Սպասված էր ինձ համար, որովհետև շատ ժողովրդավարական երկրներում, երբ նախընտրական շրջանում կրքերը եռում են, հետագայում հաղթող ղեկավարի կողմից արվում են կոնսոլիդացիայի և լարվածությունը թուլացնելու քայլեր։ Եթե հիշում եք՝ Քլինթոն-Թրամփ բանավեճի ժամանակ սուր մեղադրանքներ հնչեցին միմյանց հասցեին, նախագահական ընտրություններից հետո Թրամփը նման քայլեր ձեռնարկեց լարվածությունը թուլացնելու։ Նաև նման դրսևորումներ մեզ մոտ են եղել․ 2008-ից հետո Սերժ Սարգսյանը հրապարակավ ընդդիմադիր դաշտի բոլոր խաղացողներին կոչ արեց համախմբվել, քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար։ Այսինքն՝ սա միանգամայն դրական մեսիջ էր վարչապետի կողմից։ Եվ շատ կարևոր եմ համարում, որ նա կոչ արեց դադարեցնել հայհոյախոսությունը, ագրեսիան։  Հույս ունեմ, որ քաղաքական դաշտի խաղացողները կանսան այդ կոչին, և կսկսվի առողջ բանավեճերի շրջանը և ոչ թե  միմյանց վիրավորելու, պիտակավորելու և թիրախավորելու շրջանը»,-ասաց քաղաքագետը։

Վարդանյանը հնարավոր է համարում այդ համագործակցությունը Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության, Բաբաջանյան-Շիրինյան ժողովրդավարների դաշինքի խաղացողների հետ, կարծում է՝ ևս մի քանի կուսակցություններ կհետևեն վարչապետի կոչին և նրանց հետ կլինի տարբեր ձևաչափերով համագործակցություն, բայց խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր երկու ուժերն ավելի արմատական են տրամադրված և չեն հետևի այդ կոչին, քանի որ նրանք նույնիսկ այս ընտրությունների լեգիտիմությունն են փորձում վիճարկել։

Արդյոք նրանց միջամտությունը գործադիրում կարող է կառավարման որակի վրա ազդեցություն ունենալ։ Նա նշեց, որ առողջ քննադատությունը նույնպես կարող է դրական կերպով ազդեց կառավարման որակի վրա և անպայման չէ պաշտոններ վերցնել և այդպես փորձել զարգացնել որևէ ոլորտ, շատ հնարավոր է, որ մարդիկ որևէ պաշտոն չվերցնեն, բայց իրենց գիտելիքներով, փորձով նպաստեն պետության ուժեղացմանը։

Ըստ նրա՝ խորհրդարանում փոխադարձ մեղադրանքները կշարունակվեն, քանի որ երկու ուժերը ավելի արմատական են տրամադրված Նիկոլ Փաշինյանի կառավարության հանդեպ, և այնտեղ ժամանակ առ ժամանակ սուր մեղադրանքներ և վիրավորանքներ կհնչեն․ «Սա ցանկալի չէ, բայց կարևոր է, որ մեր քաղաքական դաշտի բանավեճը լինի առողջ դիսկուրսի շրջանակներում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում