Thursday, 18 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ

Սրվող օրակարգի նոր հնարավորությունը. Հայաստան-ԵՄ

Եվրամիությունը կանգնած է Հայաստանի կողքին, աջակցելով խորը բարեփոխումների իրականացմանը, հայտարարել է Եվրոպայի Խորհրդի նախագահ Շարլ Միշելը Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին խորհրդարանի ընտրությանը հաղթանակի առիթով շնորհավորական ուղերձում: Հայաստանի խորհրդարանի ընտրության գործընթացում եվրոպական օրակարգը մղված էր երկրորդ, գուցե երրորդական պլան, լինելով հազվադեպ մասնակից ուժերի ուշադրության առարկա: Ավելին, պարտադրված պատերազմից և ստեղծված նոր իրողություններից հետո Հայաստանի հանդեպ այնքան է ուժգնացել ՌԴ ազդեցությունը, այնքան է մեծացել Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից, որ բավականին բարդ է պատկերացնել , թե ինչ տրամաբանություն և հեռանկար կարող է ունենալ Հայաստան-Եվրոպա հարաբերությունը: Միևնույն ժամանակ սակայն, նոր իրողությունները էլ ավելի մեծ հրամայական են դարձրել դրանք՝ Հայաստանի ռեֆորմացիայի, ինչպես նաև հայկական անվտանգային համակարգի բալանսավորվածության ռազմավարական խնդրի համատեքստում:

Այստեղ անկասկած է, որ առաջին ջութակի դերում պետք է լինի Եվրոպան, քանի որ Հայաստանը օբյեկտիվորեն զրկվել է ինտենսիվ քաղաքականության մեծ հնարավորությունից: Պատրա՞ստ է Եվրոպան ինտենսիվ քաղաքականության, միևնույն ժամանակ նոր որակի և բնույթի քաղաքականության: Այդ հարցի պատասխանն այնքան էլ հուսադրող չէ, առնվազն այն իրողությունից ելնելով, որ այստեղ թերևս չկա Եվրոպա հասկացություն, որպես շատ, թե քիչ միատար սուբյեկտային իրողություն: Եվրոպայում էապես գտարբեր մոտեցումներ են Ռուսաստանի հետ հարաբերության, Թուրքիայի հետ հարաբերության առնչությամբ, իսկ դրանք էական նշանակություն ունեն նաև Հայաստան-ԵՄ հարաբերության ծիրում: Այս տեսանկյունից, թերևս ավելորդ է ունենալ պատրանք, որ լրջագույն շարժեր կարող են լինել Հայաստանի եվրոպական քաղաքականության, կամ Հայաստանի հանդեպ Եվրոպայի քաղաքականության համատեքստում:

Հուսադրող է, որ օրեր առաջ ԱՄՆ-ԵՄ Վեհաժողովում ԱՄՆ նախագահ Բայդենն ու ԵՄ երկրների ղեկավարները վերհաստատել են ԵՄ Արևելյան գործընկերության երկրների ինքնիշխանությանն ու ժողովրդավարությանը աջակցելու հանձնառությունը: Հայաստանն ինչպես հայտնի էէ այդ ծրագրի անդամ է, սակայն ընդհանուր այդ հայտարարությունները կարիք ունեն գործնական հեռանկարների շոշափման, իսկ այստեղ հարցերը դեռևս շատ են: Միևնույն ժամանակ, նաև Հայաստանի խորհրդդարանի ընտրությանն արձանագրված արդյունքի համատեքստում, ակնառուէ, որ հայ-եվրոպական գործակցության օրակարգը պետք է դիտարկվի ոչ միայն պաշտոնական մակարդակում:

Անկասկած է, որ հարցն ու օրակարգը որակապես ավելի արդյունավետ և խորքային աճի կարիք ունի քաղաքական մակարդակում, մասնավորապես եվրոպական ուղղությունը կարևորող քաղաքական ուժերի և եվրոպական գործընկերների հարաբերության խորացման և առարկայացման համատեքստում: Ավելին, հաշվի առնելով Հայաստանի շուրջ ստեղծված հետպատերազմյան իրողությունները, Հայաստան-Եվրամիություն հարաբերության գործում արդյունավետ աճը շատ ավելի ճկուն հնարվորություններ կարող է ունենալ հենց այդ քաղաքական ուժերի գործընկերության առարկայական գործընթացների ծավալման մակարդակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում