Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրելէ․
Էներջանզեր պատգամավոր Քոչարյանը հերթական հակասահմանադրական հայտարարությունն է արել, թե գնում են Ազգային ժողով իշխանությունը վերցնելու։ Սա քրեորեն պատժելի հայտարարություն է, քանի որ իշխանության հարցը հունիսի 20-ին լուծել է ժողովուրդը և այն վերաձևելը ժողովրդի իշխանության ուզուրպացիա է։ Եթե շարքային պատգամավոր Քոչարյանը պարտավոր է մի բան անել, դա ժողովրդի կամքի հետ համակերպվելն ու 5 տարի ազգի համար օրենք գրելն է։ Հասկացանք, որ ՍԴ-ն նրան անվանական տեղեկանք է տվել, որ ՀՀ Սահմանադրությունը չի հասկանում, իր գործողությունների հետևանքները չի գիտակցում։ Բայց թիմից թող մեկնումեկը բարեկամաբար բացատրի, որ ՀՀ քաղաքացին այլևս չի հանդուրժի նրա հակասահմանադրական գաստրոլները Հայաստանում։