Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Եվրո-2020․ Դանիայի ֆուրորը Ռուսաստանի տապալման ֆոնին․․․

Ֆուտբոլի Դանիայի ազգայն հավաքականը դրամատիկ և դիտարժան պայքարում նվաճեց Եվրոպայի առաջնության 1/8-րդ եզրափակչի ուղեգիր։ B ենթախմբի վերջին տուրում դանիացիները 4։1 հաշվով ջախջախեցին Ռուսաստանին: Միաժամանակ ընթացող մյուս խաղում Ֆինլանդիան պարտվեց Բելգիային` զիջելով 0:2 հաշվով: Երրորդ տուրից առաջ Բելիգան ուներ 6, իսկ Ռուսաստանն ու Ֆինլանդիան 3-ական միավոր։ Դանիայի հավաքականին չէր հաջողվել միավոր վաստակել և երկրորդ հորիզոնականը գրավելու միայն տեսական հնարավորություններ ուներ։ Բելգիան հաղթելով ֆիններին իրական նվեր մատուցեց Դանիային։ Արդյունքում Ռուսաստանը, Ֆինլանդիան և Դանիան խմբային փուլն ավարտեցին 3-ական միավորներով։ Դանիան, որը մյուս թիմերի նկատմամբ առավելություն ուներ խփած և բաց թողած գնդակների հաշվարկում զբաղերեց երկրորդ հորիզոնականը։ «Այ սա խաղ էր։ Հույս ունեինք, որ այն հրաշալի կլինի։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցում էին մեզ։

Կարծում եմ՝ դա մեծ ազդեցություն ունեցավ խաղացողների վրա։ Ընկերությունը, թիմային ոգին ուղղակի հրաշալի էին։ Բոլոր 3 խաղերը մենք բարձր մակարդակով անցկացրինք։ Եթե ինչ-որ մեկն արժանի է առաջ գնալուն, մեր խաղացողներն են։ Չեմ պատկերացնում՝ ինչպես նրանք կարողացան հաղթահարել իրենց հետ տեղի ունեցածը։ Կեցցե՛ն։ Շնորհակալություն ողջ Դանիային աջակցության համար։ Շնորհակալություն տղաներ, կեցցեք։Նույնիսկ նրանք, ովքեր դաշտ դուրս չեկան, մեծ ներդրում են ունեցել թիմում։ Դժվար է նկարագրել՝ ինչի միջով մենք անցանք։ Անընդհատ Էրիկսենի մասին ենք մտածում»,- խաղից հետո ասել է Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կասպեր Հյուլմանդը։ Դանիացիներն իսկապես արժանի էին հաղթանակի։ Առաջին տուրում այս առաջատար կիսապաշտպան Կիրստիան Էրիկսենի հետ տեղի ունեցածից հետո Դանիայի հավաքականում հոգեբանական անկում էր սկսվել։ Առանց Էրիկսենի դանիացիները զիջեցին Ֆինլանդիային։ Ցուցադրելով տպավորիչ խաղ, այս հավաքականն այնուամենայնիվ երկրորդ տուրում պարտվեց նաև Բելգիային։ Ընդունենք, որ երկու պարտություններն էլ ունեին օբյեկտիվ պատճառ։ Երեկ Հյուլմանդի թիմը ցույց տվեց կամք և մարտական ոգի։ Ինչ վերաբերվում է Ռուսաստանին, ապա երեկ համոզվեցինք, որ Ստանիսլավ Չերչեսովի գլխավորած թիմում սկիզբ առաջացած լճացումն ավելի է խորացել։ Թափթփված և անատամ խաղով ուղղակի հնարավոր չէ արդյունքի հասնել նման մրցաշարում։ «Ասելու բան չկա. չկա կազմակերպվածություն՝ ո՛չ հարձակման, ո՛չ էլ պաշտպանության գծում: Մենք երկու անգամ հակագրոհեցինք, բայց մյուս դրվագներում շատ սխալներ ու կորուստներ եղան: Երկրորդ գոլը ամենահիմար սխալն է:

Նույնիսկ եթե ազատ տարածություն կար, նրանք անընդհատ հետ էին խաղում, երբ պետք է առաջ շարժվեին: Մենք անընդհատ կախված ենք Ձյուբայից, քանի որ պաշտպանությունից հարձակման գիծ անցում չունենք: Ընդհանրապես, չկա կառուցվածքային խաղ, հասկացողություն, թե ինչ է ուզում թիմը: Ոչ հիմա, ոչ Ազգերի լիգայում: Առաջին գոլը Սաֆոնովի սխալն էր: Նա հեռու գնաց և հարվածը չտեսավ, չնայած դանիացին հիանալի խաղաց: Բայց նա պետք է ավելի մոտ լիներ դարպասային գծին: Մեր գրոհում մենք ունենք միայն Ձյուբային փոխանցումներ և գնդակի խլում. այլևս մարտավարություն չկա: Չկա թիմային ֆուտբոլ, գնդակի վերահսկողություն, հարվածներ դարպասին: Չնայած մենք չունեինք «Ա» ծրագիր – երեք խաղերն էլ շատ վատն էին: Կարո՞ղ էինք այլ կերպ խաղալ: Իհարկե՛։ Հավաքականում ավելի բարդ է, բայց մեկ ամսվա ընթացքում կարող ես ինչ-որ բան խաղալ: Նրանք գնդակ են ստանում, և նրանք չգիտեն, թե ինչ անել: Ոչ ոք չի բացվում, չի հարմարվում, ամեն ինչ շատ դանդաղ է ընթանում: Իսկ Ռուսաստանի առաջնությունն էլ անցկացվում է ոչ շատ բարձր տեմպերով:ԱԱ-2018-ում, որպես այդպիսին, խաղ չկար. իսպանացիների հետ խաղում մի փոքր բախտավոր էինք: Շատ մարզիչներ ասում են՝ գլխավորը արդյունքն է, խաղը կգա: Խաղը չի գալիս, մարզիչներն են այն թելադրում: Եթե խաղ չկա, ապա արդյունք էլ չի լինի»,- անդրադառնալով Ռուսաստանի ելույթներին ասել է երևանի «Փյունիկի» փոխնախագահ, հայտնի ռուս մասնագետ Ալեքսանդր Տարխանովը։

Ինչևէ, Եվրո-2020-ի խմբային փուլի ավարտից երկու օր առաջ 11 հավաքական արդեն ապահովել է տեղը փլեյ-օֆֆում։1/8 եզրափակչի ուղեգրեր նվաճել են Իտալիայի, Ուելսի, Շվեյցարիայի, Բելգիայի, Դանիայի, Նիդերլանդների, Ավստրիայի, Չեխիայի, Անգլիայի, Շվեդիայի և Ֆրանսիայի հավաքականները, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Երրորդ տուրի հանդիպումները դեռ պետք է անցկացվեն D, E և F խմբերում։ 1/8 եզրափակչի առաջին հանդիպումները հունիսի 26-ին կանցկացնեն Ուելսն ու Դանիան և Իտալիան ու Ավստրիան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում