Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը գերմանական Die Zeit-ում Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի 80-ամյակին նվիրված իր հոդվածում ասում է, որ լարվածությունն աճում է, և այդ ֆոնին սպառազինությունների նոր մրցավազքի ռիսկերը դառնում են իրական: Ռուսերեն թարգմանված հոդվածը տեղադրվել է Կրեմլի կայքում:
Երկրի ղեկավարը կարծիք է հայտնել, որ ներկայումս եվրոպական անվտանգության ամբողջ համակարգը մեծապես դեգրադացվել է:
«Մենք բաց ենք թողնում այն հսկայական հնարավորությունները, որոնք մեզ տալիս է համագործակցությունը, առավել ևս, որ դա այժմ այնքան կարևոր է, երբ մենք բոլորս բախվում ենք ընդհանուր մարտահրավերների՝ համավարակի և դրա ծանր սոցիալ-տնտեսական հետևանքների հետ», – ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Այն մասին, որ Ռուսաստանի նախագահը հոդված է գրելու Խորհրդային Միության վրա Գերմանիայի հարձակման օրվա համար առաջին անգամ հայտնի է դարձել «Մոսկվա. Կրեմլ Պուտին» հաղորդման ժամանակ, որը հեռարձակվում է «Ռոսիա 1» հեռուստաալիքով: