Իտալիայում բուժաշխատողներին, ովքեր մինչ օրս չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ, սկսել են հեռացնել աշխատանքից։ Այս մասին հայտնում է Sky TG24 հեռուստաալիքը։
Նրանց կարող են առաջարկել այլ աշխատանք, որը չի նախատեսում շփում մարդկանց հետ, իսկ նման աշխատանքի բացակայության պարագայում պարզապես հեռացնել մինչև տարեվերջ։
Համապատասխան որոշումը ներառված է կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ հրամանագրում, որն ապրիլի 1-ին ընդունել էր Իտալիայի նախարարների խորհուրդը։ Փաստաթուղթը նախատեսում է պարտադիր պատվաստում բոլոր բուժաշխատողների համար։
Նշվենք, որ ԵՄ-ում չափահաս բնակչության 30 տոկոսը լիարժեք, այսինքն՝ երկու դեղաչափով պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։