Թուրքիայի Բիթլիս նահանգի ու Հիզան շրջանի 19 բնակավայրում փողոց դուրս գալու արգելք է սահմանվել, փոխանցում է Ermenihaber-ը։
Սահմանափակման պատճառը հնարավոր ռազմական գործողություններն են։
Փողոց դուրս գալու արգելքն ուժի մեջ է մտել 2021թ․ հունիսի 21-ին՝ ժամը 02։00-ին, և կշարունակվի մինչև պատկան մարմինների կողմից համապատասխան որոշման հրապարակումը։