Thursday, 25 04 2024
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը

Մոսկվան խաղադրույք չի արել ո՛չ Փաշինյանի, ո՛չ Քոչարյանի վրա, հաղթեց Փաշինյանը՝ կաշխատենք նրա հետ․ Տարասով

«Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները մեզ համար անակնկալ չէին։ Փաշինյանի հաղթանակը սպասելի էր, բայց նա չստացավ այն 80 տոկոսը, որ ստացել էր նախորդ ընտրությունների ժամանակ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։

Նրա դիտարկմամբ՝ Քոչարյանն էլ այս կերպ ամրապնդեց իր դիրքերը քաղաքական դաշտում ու ցույց տվեց, որ քաղաքը մասնատված է․«Պարադոքսն այն է, որ Փաշինյանի օգտին քվեարկեցին հայերը, որոնք պարտվել են ղարաբաղյան պատերազմում։ Սա նշանակում է, որ ղարաբաղյան հարցը ու պատերազմի պատճառները հայերին ամենաքիչն են հետաքրքրում։ Նրանք այդ բոլոր անհաջողությունները կապում են Փաշինյանին նախորդող իշխանությունների հետ։ Սա շատ կարևոր հանգամանք է»։

Մեր զրուցակիցը նաև կարծում է, որ արդյունավետ կառավարման համար պետք է բացարձակ մեծամասնություն․«Թե ինչպես կզարգանան իրադարձություններն առաջիկայում՝ դժվար է  ասել։ Միանգամայն  հնարավոր է, որ ընդդիմությունը հայտարարի, որ արդյունքները կեղծված են։ Հնարավոր է լինեն ներքաղաքական սրացումներ, հաշվեհարդարներ։ Առայժմ նորմալ զարգացման հեռանկարները շատ փոքր են։ Բայց տեսնենք, գուցե Փաշինյանն ավելի հեռատես լինի ու կարողանա իշխանությունը պահել»։

Քաղաքագետը՝ խոսելով Մոսկվայի դիրքորոշման մասին, նկատեց․«Մոսկվան այստեղ չի ընտրել։ Մոսկվան ուներ չեզոք դիրքորոշում։ Մենք խաղադրույք չենք արել ո՛չ Փաշինյանի և ո՛չ էլ Քոչարյանի վրա։ Մենք կարծում ենք, որ սա հայերի ներքին խնդիրն է։ Մոսկվան կաշխատի այն իշխանության հետ, ով կհաղթի։ Տվյալ դեպքում հաղթել է Փաշինյանը, Մոսկվան կաշխատի Փաշինյանի հետ։ Պետք չէ  մտածել, թե Մոսկվան որևէ մեկին աջակցում էր կամ ուներ նախընտրած թեկնածու»։

Ինչ վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքականության հնարավոր փոփոխություններին, մեր զրուցակիցը նկատեց․«Կարող ենք վստահորեն ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները կընթանան այն նույն հունով, որ եղել է նախկինում։ Բայց դուք հիմա չունեք արտաքին գործերի նախարար և չկա մեկը, ում հետ կարելի է երկխոսություն ծավալել։ Մենք չգիտենք, թե ինչպիսին կլինի նոր նախարարի արտաքին քաղաքականությունը։ Ժամանակը ցույց կտա»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում