Friday, 19 04 2024
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Թուրքիայի Սահմանադրական դատարանը սկսել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության դեմ հարուցված գործի քննությունը

Թուրքիայի Սահմանադրական դատարանն ընդունել է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) գործունեության դադարեցումը պահանջող մեղադրական եզրակացությունը։

Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ գործով առաջին քննությունը կայացել է հունիսի 21-ին՝ ժամը 10։00-ին։ Առաջին նիստում քննարկվել և դատարանի կողմից մերժվել են մեղադրող կողմի՝ ԺԴԿ-ի ներկայացուցիչների համար քաղաքականությամբ զբաղվելու արգելք կիրառելու և կուսակցության պետական ֆինանսավորման բանկային հաշիվներին կալանք դնելու պահանջները։

Որպես հաջորդ քայլ՝ մեղադրական եզրակացությունը կուղարկվի ԺԴԿ-ին, որպեսզի կուսակցությունը պատրաստի իր հակափաստարկները։ Այնուհետև մեղադրական եզրակացությունը կազմած Գերագույն դատարանի գլխավոր հանրապետական դատախազ Բեքիր Շահինը կներկայացնի մեղադրանքի իրավական հիմնավորումները, որոնք ևս կուղարկվեն կուսակցությանը՝ առարկությունների կամ հակափաստարկների համար։ Ինչին կհաջորդեն լսումները։

ժԴԿ-ի գործունեության դադարեցման պահանջով դատական գործը կքննի Սահմանադրական դատարանի 15 հոգանոց հանձնաժողովը։ Մեղադրող կողմի պահանջների բավարարման համար անհրաժեշտ կլինի հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ի, այսինքն՝ 10 անդամի համաձայնությունը։

Եթե դատարանը բավարարի կուսակցության գործունեությունը դադարեցնելու պահանջը, վճիռը կուղարկվի Գերագույն դատարան և ԺԴԿ-ին և կհրապարակվի երկրի Պաշտոնաթերթում՝ այդպիսով ուժի մեջ մտնելով։ Դատարանը կարող է նաև վճռել հինգ տարի ժամկետով ԺԴԿ-ականներին արգելել զբաղվել քաղաքական գործունեությամբ, որևէ կուսակցություն հիմնել կամ անդամակցել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում