Տարոն Չախոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Իրականում ամեն բան դեռ նոր է սկսվում։
Կարծել, թե ԱԺ արտահերթ ընտրություններում ժողովրդի հաղթանակ տանելով ամեն բան ավարտվեց, միանշանակ սխալ է։
Երկրում կան տասնյակ տարիներով չլուծված հարցեր ու բազմաթիվ խնդիրներ։ Հիմա պետք է ամենօրյա քրտնաջան աշխատանքով ապացուցել, որ իր խնդիրների ու հոգսերի լուծումը քաղաքական թիմին վստահած ժողովուրդը չի սխալվել իր ընտրության մեջ, ամեն օր պետք է ապրել ժողովրդի հոգսերով ու խնդիրներով, ու լուծում տալ դրանց։ Պետք է լծվել պետականաշինության գործին։
Եվ ուրեմն, ի գործ»։