Friday, 09 12 2022
22:00
Ֆանտաստիկ. Խորվաթիան ծնկի է բերում Բրազիլիային
Խորվաթիան պատրաստ է սենսացիայի․ Կտեսնե՞նք Մեսիի արցունքները
Աշխարհի չեմպիոնի կոչման 4 հիմնական ֆավորիտները
Մունդիալ-2022․ Պատմական արդյունքներ և ռեկորդներ 1/8-րդ եզրափակիչում
00:58
Մունդիալ-2022․ Պորտուգալիան ջախջախիչ հաղթանակ տարավ 1/8-րդ եզրափակիչում
21:58
Մունդիալ-2022․ Մարոկկոն պայքարից դուրս է թողնում Իսպանիային
Մունդիալ-2022․ Նեյմարի լացն ու թերագնահատված Խորվաթիան
10:45
Մունդիալ-2022․ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը
01:04
Մունդիալ-2022. Բրազիլիան քառորդ եզրափակչում է
21:53
Մունդիալ-2022. Խորվաթիան դրամատիկ պայքարում հաղթեց Ճապոնիային
Մունդիալ-2022․ Ֆրանսիայի հարց լուծողն ու Մակրոնի ֆանտաստիկ գուշակությունը
10:50
Մունդիալ-2022․ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը
00:58
Մունդիալ-2022․ Անգլիան՝ քառորդ եզրափակչում է, որտեղ կմրցի Ֆրանսիայի հետ
21:02
Մունդիալ-2022. Ֆրանսիայի հավաքականը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
01:02
Մունդիալ-2022․ Արգենտինան՝ քառորդ եզրափակչում է
21:55
Մունդիալ-2022. Նիդեռլանդների հավաքականը քառորդ եզրափակչում է
Մունդիալ-2022․ Չեմպիոնի կոչման 5 հավակնորդները խմբային փուլից հետո
21:23
Մունդիալ-2022. Հս. Կորեան հաղթեց Պորտուգալիային. Ուրուգվայը դուրս մնաց պայքարից
Աշխարհի առաջնության մեծ սենսացիան. Ֆուտբոլում նոր էջ է բացվում․․․
10:47
Մունդիալ-2022․ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը
01:04
Մունդիալ-2022․ Գերմանիան դուրս մնաց պայքարից․ Ճապոնիան և Իսպանիան փլեյ-օֆֆում են
21:22
Մունդիալ-2022․ Խորվաթիան և Մարոկկոն 1/8-րդ եզրափակչում են․ Բելգիան ձախողվեց
Մեսին չի ստանա գրազը․ Արգենտինայի հավաքականը զգուշանում է․․․
10:50
Մունդիալ-2022․ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը
01:05
Մունդիալ-2022. Արգենտինայի և Լեհաստանի հավաքականները փլեյ-օֆֆում են
Բայդենի զանգն ու մարզչի մազաթափությունը․ Ինչպես ԱՄՆ-ը կոտրեց Իրանի դիմադրությունը
11:00
Մունդիալ-2022․ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը
01:06
Մունդիալ-2022․ Իրանը պարտվեց․ Անգլիան և ԱՄՆ-ը 1/8-րդ եզրափակչում են
21:00
Մունդիալ-2022․ Նիդեռլանդներն ու Սենեգալը դուրս եկան 1/8-րդ եզրափակիչ
ՖԻՖԱ-ի արձագանքը․ Տարվա սկանդալային հանդիպումը կկայանա այսօր

Եվրո-2020․ Ինչպես կապիտուլյացիայի ենթարկվեց Թուրքիան․․․

Ֆուտբոլի Իտալիայի հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Եվրո-2020-ում A ենթախմբում զբաղեցնելով առաջին հորիզոնականը։ Հռոմի Օլիմպիական մարզադաշտում հյուրընկալելով Ուելսին իտալացիներն առավելության հասան նվազագույն հաշվով: Միակ գնդակը 39-րդ րոպեին խփեց Պեսինան: «Դեռ չեմ հասկանում, թե ինչ է տեղի ունեցել: Երբ առաջին անգամ հայտարարվեց ընտրանու կազմը, ես նույնիսկ հայտավորված չէի, իսկ այսօր հաղթական գոլ եմ խփել:Մենք տուգանայինի այդպիսի խաղարկման մարզում էինք անցկացրել, բայց մոտակա դարպասաձողի մոտ պետք է գնայի ոչ թե ես, այլ Տոլոյը: Վերջին պահին նա ինձ ասաց, որ ես զբաղեցնեմ այդ դիրքն, ու ամեն ինչ լավ եղավ»,-խաղից հետո ասել է հաղթական գոլի հեղինակը։Ի դեպ, Իտալիայի հավաքականը կրկնեց անպարտելի շարքի իր ռեկորդը։ Ռոբերտո Մանչինիի ղեկավարած թիմը չի պարտվել 30 անընդմեջ խաղում։ Նախորդ անգամ իտալացիները պարտություն են կրել 2018թ․ նոյեմբերի 10-ին Ազգերի լիգայում 0։1 հաշվով Պորտուգալիայից։Իտալիայի հավաքականի ռեկորդը գրանցվել է 1935-1939 թվականներին գլխավոր մարզիչ Վիտորիո Պոցոյի օրոք։ Հիշեցնենք, որ առաջին տուրում Իտալիան 3։0 հաշվով առավելության էր հասել Թուրքիայի նկատմամբ, այնուհետև նույն հաշվով Շվեյցարիայի։ Տուրի մյուս խաղում շվեյցարացիները պարտության մատնեցին Թուրքիային 3:1 հաշվով:

Շվեյցարիայի կազմում դուբլի հեղինակ դարձավ Շաքիրին և մեկ անգամ էլ աչքի ընկավ Սեֆերովիչը: 4-ական միավոր հավաքեցին Ուելսը և Շվեյցարիան: Սակայն խփած և բաց թողած գնդակների շնորհիվ Ուելսը երկրորդն է, իսկ Շվեյցարիան երրորդը: Թուրքիան տապալեց Եվրոպայի այս առաջնությունը երեք պարտություն կրելով, սեփական դարպասն ընդունելով 8 գնդակ և խփելով միայն մեկը: Թուրքերը այս պատրությամբ հերթական հակառոկորդն են սահմանել։ Մասնավորապես, Թուրքիայի հավաքականը ընթացիկ Եվրոյի ձևաչափի պատմության մեջ առաջինն է (երբ խաղում են 16 և 24 թիմեր), որը մրցաշարն ավարտում է զրոով միավորով։ Այսպիսի ցուցանիշ այս հավաքականի դեպքում գրանցվում է երկրորդ անգամ:։1996թ Եվրոպայի առաջնությունում այս հավաքականը ևս ոչ մի միավոր չէր վաստակել՝ չկարողանալով գրավել մրցակիցների դարպասը և բաց թողնելով 5 գնդակ։ Այս խմբից դեռևս 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճել է Իտալիան: Փլեյ-օֆի բոլոր մասնակիցները հայտնի կդառնան խմբային փուլի ավարտից հետո։ Նշենք, որ 24 հավաքականներից 1/8-րդ եզրափակչում պայքարը շարունակելու են 16-ը։ Ինչևէ, ամփոփելով А ենթախմբի արդյունքները արձանագրենք հետևյալը։

Իտալիայի ազգային հավաքականը մի գլուխ բարձր էր խմբի մյուս հավաքականներից։ Իտալացիները ցույց տալով 100 տոկոսանոց արդյունք արժանիորեն զբաղեցրին առաջին հորիզոնականը։ Եվ ընհանրապես, խմբային փոլում այս հավաքականը ապացուցեց, որ լուրջ հավակնություններ ունի այս մրցաշարում և չեմպիոնի կոչման իրական հավակնորդ է։ Իտալիան ցուցադրում է դիմամիկ և հագեցած խաղ։ Այս ամենի գլխավոր «մեղավորը» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին է, որը միանգամայն նոր շունչ է հաղորդել հավաքականին։ А ենթախմբի մյուս հավաքականներից տպավորեց նաև Ուելսը, որն արժանի է ելույթ ունենալու փլեյ-օֆում։ Ուելսը ոչ-ոքի խաղաց Շվեյցարիայի հետ այնուհետև պարտության մատնեց թուրքերին։ Բելյի և Ռեմսիի գլխավորությամբ բրիտանական այս հավաքականը մեծ հաշվով ցուցադրում է կայուն ֆուտբոլ։ Իտալիայի դեմ խաղում ևս ուելսցիները արժանի պայքար մղեցին, ընդորում 10 ֆուտբոլիստներով։ Թուրքիայի դեմ մրցավեճում լավ տպավորություն թողեց նաև Շվեյցարայի ազգային թիմը։ Ընդունենք սակայն, որ ընդհանուր առմամբ շվեյցարացիները առանձնապես չեն տպավորել։ Այս հավաքականի խաղում բացակայում է սրությունը։ Շվեյցարիայում չկան նաև ընդգծված առաջատարներ ովքեր իրենց ետևից կտանան խաղընկերներին։ Ամեն դեպքում այս թիմը 1/8-րդ եզրափակչում խաղու հնարավորություն ունի։ Չի բացառվում նաև, որ և Ուելսը և Շվեյցարիան փլեյ-օֆում ելույթ ունենալու հնարավորություն ստանան։

Ինչ վերաբերվում է Թուրքիային, ապա այս հավաքականը ուղղակի կապիտուլիացիայի ենթարկվեց։ Թուրքիան պատրաստ չէր այս առաջնությանը, և անորակ և թույլ խաղով ուղղակի խայտառակ եղավ։ Գլխավոր մարզիչ Շենոլ Գյունեշը փորձել էր սերնդափոխություն իրականացնել, որն ակնհայտորեն չէր ստացվել։ Վստահաբար կարող ենք ասել, որ Թուրքիան ամենաթույլ էր Եվրո-2020-ում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում