Tuesday, 23 04 2024
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»

Ամեն ինչ նոր է սկսվում, քաղաքական գործընթացները չեն ավարտվում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Կառուցողական կուսակցության ղեկավար, խորհրդարանական ընտրություններին մասնակցած «Ազատ Հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը։

-Պարոն Ղուկասյան, ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որի՝ ՔՊ-ն ստացել է 53.92, «Հայաստան» դաշինքը՝ 21.04, «Պատիվ ունեմ»-ը՝ 5.23 %։։ Ինչպե՞ս եք գնահատում արձանագրված արդյունքները։ Արդյոք քաղաքական ճգնաժամը կարո՞ղ ենք լուծված համարել, թե ոչ։

Ընտրությունների վերաբերյալ «Ազատ Հայրենիք» դաշինքը հայտարարությամբ հանդես կգա իր գնահատականով այսօր երեկոյան։ Պարույր Հայրիկյանը երեկ ակնարկեց, որ նախապատրաստում ենք համապատասխան հայտարարություն։ Դեռևս վաղ է համարել, որ ընտրություններն ավարտված են, որովհետև այս պահի դրությամբ պարզ չէ՝ ով է ճանաչել այս ընտրության արդյունքները, բացի ՔՊ կուսակցությունից։ Որևէ քաղաքական ուժ ճանաչե՞լ է դա, որևէ մեկը իր գոհունակություն հայտնե՞լ է քվեարկության արդյունքի վերաբերյալ։ Մենք գտնում ենք, որ իրավիճակը հարկավոր է գնահատել՝ ամփոփելով այն բոլոր տեղեկությունները, որ մենք ունենք ընտրախախտումների վերաբերյալ և դիտորդների գնահատականները հաշվի առնելով՝ մենք մեր կարծիքը կհայտնենք։

-Այնուամենայնիվ, եթե մնացած երկու դաշինքները վերցնեն մանդատները, ճգնաժամը կլուծվի՞, թե կխորանա։

Այսօր շատ կարևոր է «Հայաստան» դաշինքի դիրքորոշումը, իրենք կվերցնե՞ն մանդատները և կհաստատեն այս ընտրությունները, թե իրենք կգնան անվավեր ճանաչելու ճանապարհով և չեն վերցնի մանդատները։

-ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ասում է, որ քաղաքական ուժերի՝ մանդատներից հրաժարվելու տարբերակ օրենքը չի նախատեսում։

Խորհրդարանը չի կարող ձևավորվել մեկ քաղաքական ուժով։ Եթե Հայաստանում ձևավորվի խորհրդարան մեկ քաղաքական ուժով, ապա այս ընտրությունների արդյունքը և քաղաքական բովանդակությունը կհավասարվի զրոյի։

Նիկոլ Փաշինյանը ուզում էր քվե ստանալ, որպեսզի Ադրբեջանի հետ Ռուսաստանի հովանու ներքո կնքեր եռակողմ պայմանագիր և տարատեսակ այլ պայմանագրեր, և այսօր Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի դիրքորոշումից է կապված՝ նրանք Նիկոլ Փաշինյանին նման հնարավորություն կընձեռե՞ն, թե ոչ։ Եվ դրանից է կապված Հայաստանի ապագան։ Հայաստանը կլինի ռուս-թուրքական տանդեմի ներքո Ադրբեջանի հետ համերաշխ ապրող պետություն և տարածք կոմունիկացիաների ազատ գործունեության համար, Հայաստանը կմոռանա իր զոհված զավակներին, Հայաստանը կընդունի կապիտուլյացիան, թե՞ Հայաստանն այդ ամենին դեմ կկանգնի։ Այսօր կա երկու քաղաքական գործիչ, ումից դա կախված է՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։ Եթե իրենք չընդունեն մանդատները և հրաժարվեն այս խորհրդարանում մասնակցելուց, Նիկոլ Փաշինյանի սարքած այս քաղաքական տեխնոլոգիայով իրականացված սպառանալիքով, հանրությանը ահաբեկելով,  քաղաքացիական պատերազմով շանտաժի ենթարկելով, այդ թվում միգուցե այլ խախտումներով, դեռ ամփոփվում են տվյալները։ Այսօր իսկապես վճռական դեր կարող են խաղալ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, և իրենց որոշումից պարզ է լինելու Հայաստանի վիճակը։ Եվ այն, որ այս քվեարկությունն ամբողջ աշխարհում ընկալվելու է որպես հայերի կողմից կապիտուլյացիայի ճանաչում և Արցախից հրաժարում, միանշանակ այդ բովանդակությունն այդպես է մեկնաբանվելու միջազգային հանրության կողմից։ Ինչպես դրան հակադրվել, մենք հիմա մշակում ենք գործողությունների համապատասխան պլան, որովհետև բնականաբար այն ուժերը, որոնք կապիտուլյացիային դեմ են եղել և այս ամենի ընթացքում դրան հակադրվել են, այն, ինչ մեզ մատուցեցին ԿԸՀ-ից, առանձնապես հուզված չենք և պայքարը շարունակելու ենք։

-Եթե նույնիսկ այս երկու դաշինքները չվերցնեն մանդատները, նորից նոր ընտրություննե՞ր են նշանակվելու։

-Այդ դեպքում կլինեն նոր ընտրություններ։

-Եվ հանրությունը նորից կընտրի ՔՊ-ին։

-Պետք է հասկանալ՝ մարդիկ ինչու քվեարկեցին ՔՊ-ին, մարդիկ կո՞ղմ են Հայաստանի կապիտուլյացիայի՞ն, մարդիկ ուզում են հրաժարվել մեր զոհված զինվորների թափած արյունի՞ց, հանձնում են այդ ամենը Ադրբեջանին, Ռուսաստանին և Թուրքիային, սա՞ է մեր ժողովրդի դիրքորոշումը։ Այսօրվա քվեարկությունը կարող է մեկնաբանվել միայն այդ ձևով, որ հայ ժողովուրդը դեմ է երկրի զարգացմանը, արտասահմանյան ներդրումներին, նոր աշխատատեղերին և ուզում է հլու-հնազանդ ընդունի կապիտուլյացիան, որը մեզ պարտադրվել է ուժով և մեր զոհված հայրենակիցների պատիվը, արյունը, այդ հիշողությունը և պատասխանատվությունը զոհվածների առջև չի ընդունելու։ Ես չեմ կարծում, որ մեր հանրությունն իսկապես այդ աստիճանի ահաբեկված է, որ արդեն ձեռք է քաշել սեփական երկրից, և այդ առումով, ամեն ինչ նոր է սկսվում։  Ինձ չի թվում, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ, որ իրենք  հաղթել են, քաղաքական գործընթացներն ավարտվում են։ Բոլոր այն հարցերը, որոնք կանգնած են եղել երկրի առջև, այն եղանակով, ինչպես որ Նիկոլ Փաշինյանը մատուցեց, որ մտադիր է լուծել այդ խաղաղության դարաշրջանը ներկայացնելով, այդ ամենը լրջագույն պրոբլեմներ կբերեն, և նա այդ դիմադրությունն իր մաշկի վրա շատ արագ կզգա, երբ հայերի կարգավիճակը կհավասարաեցվի ճանապարհի կողքին արևածաղիկ վաճառող ազգի կարգավիճակին, շատերը կմոռանանբ իրենք ինչպես են քվեարկել։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում