Thursday, 25 04 2024
12:27
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում

Քոչարյանը պետք է մանդատը վերցնի, գնա խորհրդարան ու ամեն օր նրան պետք է ստորացնեն

Հունիսի 20-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում, ըստ ԿԸՀ նախնական տվյալների, Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» ամենաշատ ձայներ ստացել է սահմանամերձ Տավուշի մարզում՝ 67.9 տոկոս։ Սյունիքի մարզում, որտեղ սպասվում էր, որ նա պետք է պարտվի ու «կրի» Քոչարյանի «Հայաստան» դաշինքը, Փաշինյանի գլխավորած ուժը ստացել է 53.66 տոկոս։ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի բոլոր խոշոր քաղաքներում ու գյուղերում հաղթել է։ Մեղրիում առհասարակ «Հայաստան» դաշինքը խայտառակ պարտություն է կրել։

Թեմայի շուրջ զրուցեցինք ՀԺԿ քարտուղար, մեղրեցի Գրիգոր Հարությունյանի հետ։

Պարոն Հարությունյան, նախնական արդյունքները հայտնի են։ Ի՞նչ դիտարկումներ ունեք ընտրությունների վերաբերյալ։ Քոչարյանը չի ընդունում ընտրությունների արդյունքնները։ Ինչոր հետընտրական զարգացումներ կլինե՞ն։

– Դե թող փորձի։ Իրեն թվում էր իր ժամանակվա ընտրություններն էին, որ ինչ օյին ուզենար աներ, խուլիգանություններ աներ, կեղծեր։ Իսկ հիմա իդեալական ընտրություններ են եղել։ Իսկ ինչ վերաբերում է Սյունիքին, ապա ես ի սկզբանե ասել եմ, որ Սյունիքը Քոչարյանի կողքին չէ։ Ես ի սկզբանե ասել եմ, որ Սյունիքի մարզում  ժողովուրդը ատում է դրան, որ սատկացնելու է  նրան։ Մեղրիի թվերը տեսել եք չէ։ Բա այդպես էլ պետք է լիներ։

Հատկապես Սյունիքում Քոչարյանի պարտությունը ինչի մասին է խոսում։ Դա ինչ՞ դաս տվեց  Քոչարյանին։ Իրենք շահարկում էին Սյունիքի անվտանգության թեման  ու ակնկալում, որ դրա դիմաց կստանան առավելագույն քվեները։

-Քոչարյանը սրիկա է, նա պետք է նստի։ Նա հանցագործ է։ Նա այս ազգի գլխին ինչ բերել է այս տարիների ընթացքում, դրա համար պետք է պատասխան տա։ Մեր երկիրը կործանողը ինքն է։ Հոկտեմբերի 27-ը իր ժամանակ է եղել։ Կարեն Դեմիրճյանի գլուխը կերան իրենց ժամանակ։ Դա իշխանությունների մեղքով եղավ․ Մենք խորհրդարանական հանձնաժողով ունեինք ու դրա եզրահանգումը հետևյալն էր, որ եթե իշխանությունները իրենց տեղում լինեին, Հոկտեմբերի 27 չէր լինի․  Հոկտեմբերի 27-ի հետ կապված շատ մութ բաներ կա։ Այդ ամենը պետք է նորից վերաբացվի, նորից քննվի։ Վկաների հանելուկային մահերը պետք է բացահայտվեն ու Քոչարյանը պետք է այդ ամենի համար պատասխան տա։ Քոչարյանը պետք է նստի  բանտում։

Ձեր կարծիքով Քոչարյանը այսպես հեշտ կհամակերպվի՞ ընտրությունների արդյունքների հետ։

-Եթե ինքը չի ընդունում խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ինքը չպետք է մտնի պառլամենտ։ Եթե ինքը մտնում է պառլամենտ, ապա նշանակում է, որ ընդունում է արդյունքները։ Հիմա թող փորձի չմտնի պառլամենտ։ Չի ուզում, թող չմտնի։ Այնպես որ նա հիմա ապուշ-ապուշ դուրս է տալիս։ Շատ խելոք էլ գնալու են ու մանդատները վերցնեն ու ամեն օր պառլամենտում դրանց պետք է ստորացնեն։

Դա իմ ցանկությունն է։ Իշխանությունը թավիշ-մավիշը պետք է գցի մի կողմ ու ամեն օր դրանց ստորացնի  խորհրդարանում․ Այնպես, ինչպես այդ սրիկաները ժամանակին մեզ հետ էին վարվում։ Նայում էին, մեր երեսին ժպտում էին ու ասում էին՝ դուք ճիշտ եք, բայց ձեր ասածով չի կարող լինել։ Քոչարյանը իր ոչ թե մաշկի, այլ կաշվի վրա պետք է  զգա այդ ամենը։

Իսկ քաղաքական այս ուժերից բաղկացած խորհրդարանը ինչպիսին է, ըստ Ձեզ։ Արդեն իսկ գնահատականներ կան, որ այն ավելի վատն է  լինելու, քան նախորդը։

-Այս պատկերով խորհրդարանը այո, ամբողջությամբ չի արտացոլում ժողովրդի տրամադրությունները, բայց դե Սերժի գրած օրենքն է, որի ձեռքը կրակն ենք ընկել։ բայց դա էլ ոչինչ։ Այդ անպատիվ պատվավորները սաղ վարի են գնալու։ Հեսա կտեսնեք, ոնց են դրանք փախնում այս ու այն կողմ։ Դա Նիկոլի թիմը չի, որ մինչև վերջ կանգնեն։ Դրանք սրիկաներ, ծախված շներ են։

-Այսինքն առնետավա՞զք է սկսվելու։

-Այո, չկասկածեք։ Առնետավազքը սկսվելու է և Քոչի թիմից, և այդ անպատիվների թիմից։ Ամեն ինչ լավ է լինելու։ Ցավում եմ, որ Շիրինյան-Բաբաջանյան դաշինքը չանցավ։ Բայց իրենք էլ սխալ թույլ տվեցին ու  պետք է միանային մի քանի ուժով։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում