Sunday, 25 07 2021
00:00
Ջրի տակ անցած քաղաքի տեղում հայտնաբերվել է ռազմանավ
23:50
Հորդառատ անձրևները Շվեյցարիայում հեղեղել են շենքերը
«Ջարդիձոր» տարածքում ողբերգական վթարից մահացածներից երկուսը անչափահաս քույր և եղբայր էին
23:30
Բրիտանացիները հորդորում են ավելի քիչ միս ուտել՝ մոլորակը փրկելու համար
ՀՀ ԶՈւ-ն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել.ՊՆ
23:10
Վատիկանը գաղտնազերծել է իր ունեցվածքն աշխարհում
23:00
Տարեց ամուսինները պատմել են երջանիկ ամուսնության գաղտնիքները
22:45
Bitcoin-ի փոխարժեքը կտրուկ գերազանցել է 34 հազար դոլարը
22:30
ԱՄՆ-ում քննարկում են Բելառուսի դեմ նոր պատժամիջոցների հնարավորությունը
22:15
Բժիշկը պատմել է, թե ինչպես է կորոնավիրուսը վարակում ուղեղը
Սևանա լճում մարդ է կորել
Գեղարքունիքի սահմանին փոխհրաձգության հետևանքով ծանր վիրավորված ժամկետային զինծառայողը գիտակցության է եկել. նրա կյանքին վտանգ չի սպառնում
«Քոչարյանը գնալով նմանվում է անեկդոտների հայտնի հերոս Շպիոն Օնիկին»
Առեղծվածային դեպք Տավուշի մարզում
Երիտասարդների ուսերին հսկայական պատասխանատվություն է դրված, նրանք պետք է լուծեն Հայաստանի ապագայի խնդիրը
Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mitsubishi-ն, Opel-ը և ՎԱԶ-2101-ը. Opel-ն էլ հայտնվել է վերջինիս վրա
«Հարցի գինը». Մոսկվայի համար հիմնարար նշանակության հարց. Երևանի համար կձևավորվի՞ նպաստավոր միջավայր
20:45
Perseverance սարքը կյանքի նշաններ է փնտրում Մարսի վրա
Բայդենի հայտարարությունից հետո Պուտինին հրավիրել որևէ երկիր խիստ վտանգավոր է, կարող է ԱՄՆ-ն տվյալ երկրի նկատմամբ էլ պատժամիջոցներ կիրառի
20:15
Տիբեթի սառցաշերտերում հայտնաբերվել են գիտությանն անհայտ վիրուսներ
20:00
Ստեղծվել է աշխարհի ամենաբարակ մագնիսը
19:45
«Ին-Ֆա» թայֆունը կաթվածահար է արել Չինաստանի ափամերձ շրջանները
19:30
Ֆրանսիայում ավելի քան 70 մարդ է բերման ենթարկվել COVID-19- ի պայքարի միջոցների դեմ բողոքի ցույցերին
19:15
Հասան Ռոհանին Իրանի խորհրդարանին մեղադրել է ամերիկյան պատժամիջոցների վերացումը դանդաղեցնելու մեջ
19:00
Ֆրանսիայի Սենատը հավանության է արժանացրել սանիտարական անցաթղթերի մասին օրինագիծը
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2 061 նոր դեպք
18:30
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Արմեն Սարգսյանը հետևել է բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի մենամարտին և հաջողություններ մաղթել նրան
«Ռուաստանը յուրահատուկ պետություն է, այստեղ յուրահատուկ մեթոդներով պետք է աշխատել»
Արմեն Սարգսյանն արհեստական բանականության ոլորտում համագործակցության հարցեր է քննարկել ճապոնական YAMAHA ընկերության ներկայացուցիչների հետ

Ռոբերտ Քոչարյանի երկու ճանապարհն ու խորհրդարանի երրորդ ուժը

Հայաստան դաշինքը, որ 21 տոկոսով երկրորդ տեղն է զբաղեցրել Հայաստանի խորհրդարանի ընտրությանը, հայտարարել է, որ չի ճանաչում ընտրության արդյունքը, քանի որ այն համոզիչ չէ: Մի կողմ թողնենք այն, որ ըստ էության անեկդոտային է հնչում, երբ 2003 և 2008 թվականի նախագահի ընտրություն կազմակերպած Ռոբերտ Քոչարյանը դժգոհում է, կամ դատապարտում ընտրակեղծարարությունը: Նա իհարկե ունի դրա իրավունքը, բայց այդ իրավունքի իրացմանը լուրջ բնույթ հաղորդելու համար նախ պետք է սկսել հենց 2003-ից, անցնել 2008-ով՝ նվազագույնը, հետո միայն հասնել մեր օրեր: Միևնույն ժամանակ շատ պարզ ու հասկանալի է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած քաղաքական ուժի հայտարարությունների քաղաքական մոտիվը: Որքան էլ նրանք զբաղեցրել են երկրորդ տեղը, այդուհանդերձ դրա համար գործադրել են այնպիսի ջանքեր, կիրառել այնքան ռեսուրս, սահմանել այնպիսի այսպես ասած քաղաքական նշաձողեր, որ ընտրության արդյունքը և «չկրելու» հանգամանքն ընդունելը իսկապես բավականին ծանր է և բարդ: Մյուս կողմից սակայն առաջանում է հարց, թե ի՞նչ է անելու երկրորդ նախագահը իր դաշինքով, եթե չի ընդունում արդյունքն ու չի գնում խորհրդարան աշխատելու:

Իհարկե, կարող է անել այն, ինչ անելու են նաև խորհրդարան չմտած մյուս ամենատարբեր ուժերը՝ շարունակել աշխատանքը հանրության հետ, որպեսզի ընդլայնվի հանրային շրջանակում ընդունելությունը, ընդլայնվի համակիրների շրջանակը և այդպիսով բարձրանա քաղաքական հաջողության, ընդհուպ իշխանության գալու հնարավորությունը: Դա մի ճանապարհ է, թեև այդ դեպքում հարց է առաջանալու, թե ինչու այդ ճանապարհին հրաժարվել հավելյալ և կարևոր լծակից ու հարթակից՝ խորհրդարանում ներկայացվածությունից: Մյուս տարբերակը իրավիճակի լարման ճանապարհն է, որն արդեն ճանապարհ է Հայաստանի դեմ: Եթե Ռոբերտ Քոչարյանը մերժում է ընտրության արդյունքը և գնում փողոցային վիճարկման, ապա դա հարված է Հայաստանին, որովհետև ապակայուն և լարվող միջավայրը բացում է Հայաստանի դեմ արտաքին ճնշումների միջավայր և հնարավորություն: Իսկ այդ դեպքում, Ռոբերտ Քոչարյանը երկրորդ ուժի դաշտից բացահայտորեն տեղափոխվելու է Հինգերորդ շարասյան դաշտ, հաշվի առնելով և այն, որ ընտրության արդյունքը միանգամայն համապատասխանում է հասարակական տրամադրություններին և լեգիտիմ է, ի տարբերություն օրինակ նախկինում ընդհուպ ուժով և փողով կեղծվող ընտրությունների:

Միթե՞ Ռոբերտ Քոչարյանը կարող է թե Հայաստանի, և թե նույնիսկ իր համար պատկերացնել որևէ հեռանկար երկրորդ ուժի խորհրդարանական դիրքից Հինգերորդ շարասյան հակապետական դիրք տեղափոխվելու պարագայում: Ըստ այդմ, թե իր, թե նաև պետության համար առավել ռացիոնալն ու շահեկանը կարող են լինել խորհրդարանի ընտրության արդյունքը ճանաչելը և քաղաքական պայքարը քաղաքական հարթությունում իրականացնելը: Իհարկե այստեղ արդեն այլ հարց է, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանի համար «ոչ համոզիչ» է այն, որ չհաղթահարելով  7 տոկոսը, խորհրդարան պետք է անցնի նաև Սերժ Սարգսյանի առաջնորդած ուժը, ԲՀԿ փոխարեն: Իսկ դա այն դեպքում, երբ այստեղ կարող է առաջանալ առնվազն քննարկելու հարց: Բանն այն է, որ հերթականությամբ՝ Սարգսյանը երրորդն է, ԲՀԿ՝ չորրորդը: Բայց, ԲՀԿ շատ ավելի մոտ է անցողիկ անհրաժեշտ շեմին, քան Պատիվ ունեմ դաշինքը: Հերթականությո՞ւն, թե՞ անցողիկ շեմին ավելի մոտիկ լինելու հանգամանք, ո՞րն է այստեղ վճռորոշը երրորդ անցնող ուժին որոշելու հարցում: Այդտեղ պատկերը կարող է դառնալ քննարկումների կամ վիճարկումների առարկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում