Ուելսի արքայազն Չարլզն արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի որդուն կզրկի բարձրագույն տիտղոսից: Այս մասին հայտնել է Mirror-ը:
Արքայազն Չարլզը պատրաստվում է փոխել հիմնական իրավական փաստաթղթերը, որպեսզի իր թոռ Արչին երբեք արքայազնի կոչում չստանա:
Համաձայն աղբյուրի՝ Չարլզը, որը բրիտանական գահի ժառանգների շարքում առաջինն է, գահին տիրելուց հետո նախատեսում է սահմանափակել արքայական անձանց թիվը, քանի որ հարկատուների չափազանց շատ միջոցներ են ծախսվում թագավորական ընտանիքի վրա:
Այս քայլը զայրացրել է արքայազն Հարիին և Մեգանին: Վերջիններս այս մասին իմացել են Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցից հետո: