Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Քոչարյանը գիտեր այս ժողովուրդը ապրանք է, կարող է գնել, իսկ ժողովուրդը դաս տվեց նրան

Այսօր առավոտյան Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է բոլոր 2008 ընտրատեղամասերի արդյունքները՝ համաձայն որոնց Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է առավելագույն՝ 53.92% ձայն։ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը՝ 21.04%

Արթուր Վանեցյանի «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։ Նշենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքը չի հաղթահարել անցողիկ շեմը, բայց որպես ամենաշատ քվե ստացած երրորդ ուժ մտնում է խորհրդարան, քանի որ օրենքը պահանջում է, որ խորհրդարանում պետք է ներկայացված լինի նվազագույնը երեք ուժ։

«Առաջին լրատվական»-ը երեկ տեղի ուենցած ընտրությունների վերաբերյալ մի քանի հարց ուղղեց Ազատամարտիկների դաշինքի անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանին։

-Պարոն Պետրոսյան, նախնական արդյունքները հայտնի են, ի՞նչ դիտարկումներ ունեք կայացած ընտրությունների վերաբերյալ։ Քոչարյանը արդեն իսկ հայտարարել է, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները։

-Ես շատ շնորհակալ եմ այս ժողովրդին, որ ինքը վերջնականապես վերջ ասեց ու վերջ դրեց բանդաների վերադարձին, վերջ դրեց այն ուժերի հնարավոր վերադարձին, որոնք այսքան տարի կեղեքել էին հայ ժողովրդին։

Ժողովուրդը շատ իմաստուն գտնվեց և հասկացավ, թե նրանց վերադարձի պարագայում ինչ իշխանություն է լինելու։ Այս հաղթանակը բոլորինս է։ Իսկ Քոչարյանը կճանաչի ընտրությունների արդյունքները, թե չի ճանաչի, դա արդեն կարևոր չի։ Իհարկե չէր ճանաչելու։ Նա գիտի, թե ինչ ահռելի տեսուրսներ է դրել ու չէր պատկերացնում, որ այդքան ռեսուրս դնելու դիմաց այսքան ձայն կստանար։ Նա չէր հասկանում, որ հայ ժողովուրդը չի վաճառվում։ Հայ ժողովրդի համար իր պատիվն ու արժանապատվությունը, իր ինքնասիրությունը, որը նրանք իրենց իշխանության ժամանակ ամեն վայրկյան ստորացնում էին, չի վաճառվում։

Նրանք այս ընտրությամբ այդ կլանից ազատվել են ու «ոչ» են ասել։ Հայ ժողովուրդը իր այս ընտրությամբ նաև պատգամ է տվել գործող իշխանություններին՝ վերանայել իր մոտեցումը։ Խոստացված կեցվածքը պետք է կյանքի կոչվի, դառնա գործ։ Յուրաքանչյուրը արդեն օրենքի առաջ հավասար լինելու սկզբունքով պետք է օրենքի առաջ պատասխան տա իրենց արածների համար։

-Դուք ակնկալո՞ւմ եք, որ վերջապես «վերջ թավիշին» կարգախոսը կյանքի կկոչվի։

-Ոչ միայն վստահ եմ, այլ նաև պարտավորեցնելու ենք, ստիպելու ենք իշխանությանը գնալ այդ ճանապարհով։ Նախկինում իշխանությունը ասել էր, որ կադրային ջարդ չի անելու և պահեց իր խոստումա, խոստացավ, որ վենդետա չի լինելու և չարեց վենդետա, խոստացավ, որ արդարադատությանը չի միջամտելու, այդպես էլ վարվեց, խոստացավ կոռուպցիայի դեմ պայքար տանել ու տարավ ու հաջողություններ արձանագրեց։ Ու հիմա ես վստահ եմ, որ եթե իշխանությունը նոր կարգախոս է սահմանել, պողպատե մանդատ է վերցրել, ապա այդպես էլ կլինի։ Մենք էլ ոչ թե պետք է դիտորդի կարգավիճակ ունենանք, այլ պետք է աջակցենք, ուղղորդենք, պարտադրենք իշխանությանը չշեղվել նախանշված ճանապարհից։

-Պարոն Պետրոսյան, կարո՞ղ ենք արձանագրել, որ ընտրակաշառքով ժողովրդի քվեն ստանալու արատավոր պրակտիկան այլևս ձախողված է Հայաստանում։

-Այո, մարդիկ այս ընտրությամբ հենց դա արձանագրեցին։ Մարդիկ Քոչարյանին դաս տվեցին, որ իրենք չեն վաճառվում։ Ես շատ հպարտությամբ էի լցվում, երբ դեպքեր էին իմանում, որ գյուղերում, ֆինանսական խնդիրների առաջ ճկված գյուղացին հրաժարվում էր առաջարկված գումարից։ Ես հպարտանում եմ հայի այդ ճշմարիտ տեսակով։ Հաճախ լսում էի,որ ասում են՝ թող գումարը վերցնեն ու չընտրեն։

Ես դրան դեմ եմ։ Դա հային վայել չէ։

Քոչարյանը գիտեր այս ժողովուրդը ապրանք է, կարող է գնել, բայց շատ լավ դաս ստացավ։

-Հետընտրական զարգացումներ, ցնցումներ կլինե՞ն։ Քոչարյանը այսպես հեշտ կհամակերպվի՞ ընտրությունների արդյունքների հետ։

-Ոչ ոք ռիսկ չի անի գնալ ցնցումների։ Ձայների, քվեների տարբերությունը շատ մեծ է։ Քվեների տարբերությունը զսպաշապիկ է հագցնում յուրաքանչյուրին, ով կփորձի ապակայունացնել վիճակը։ Պետական ապարատը աշխատում է, հատուկ ծառայությունները աշխատում են, իրենց գործառույթները շատ լավ իրականացնում են։ Իրավապահները շժատ լավ դիմակայեցին ընտրակեղծարարության դեմ ու սրանից հետո էլ կկատարեն իրենց աշխատանքը։ Իսկ ով փորձի ժողովրդի դեմ ինչ-որ քայլեր ձեռնարկել, իրավապահ համակարգը դրանց խնդիրը կլուծի։

Այնպես որ իշխանություններից ակնկալում եմ, որ կարճ ժամանակում երկրում կայունություն կհաստատեն։ Մեր երկրի առաջնահերթ խնդիրը դա է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում