Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 260 նոր դեպք, ապաքինվել է 834 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge էջում:
Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 834 մարդ, մահացել` 15 պացիենտ:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 359 141 դեպք: Այստեղից ապաքինվել է 345 582 մարդ, մահացել` 5 175 պացիենտ:
Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 234 410 մարդ: