Մեքսիկայում տեղի է ունեցել հերթական զանգվածային սպանությունը: Ռեյնոսա քաղաքում գրոհայինները մեքենայով շրջելիս տարբեր թաղամասերում կրակել են անցորդների ուղղությամբ: Տարբեր աղբյուրներ հայտնում են 14-18 զոհի մասին:
Հարձակման դրդապատճառը դեռ անհայտ է:
Ավելի վաղ Մեքսիկայի Միչոական նահանգում ֆուրգոնում հայտնաբերվել էր 8 տղամարդու և 1 կնոջ դի։