Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ամեն ինչ ոչ թե ավարտվեց, այլ սկսվում է նոր

Հայաստանում ըստ էության ամփոփվել է խորհրդարանի ընտրության նախնական արդյունքը: Ըստ այդ արդյունքի, խորհրդարանում իր մեծամասնությունն է հաստատում Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, հավաքելով ավելի քան 53 տոկոս, իսկ երկրորդ տեղում է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքը: Մեծ հավանականությամբ խորհրդարանում տեղ կունենան նաև Սերժ Սարգսյանի Պատիվ ունեմ դաշինքը ևԲՀԿ-ն: Այդպիսով, Հայաստանի նոր խորհրդարանում ձևավորվում է թերևս այսպես ասած սև-սպիտակ պատկերը կամ նախկին ու ներկա իշխանությունների որոշակի դիմակայություն, իհարկե նաև հիբրիդային տարրերով: Այդ ամենի մասին թերևս արժե խոսել պատկերն ավելի ամբողջական և վերջնական դառնալու պարագայում:

Միևնույն ժամանակ, անկասկած նոր խորհրդարանի ամենաշոշափելի բացերից մեկը լինելու է այն, որ այնտեղ ներկայացված չի լինելու Հայաստանի եվրոպական քաղաքականությունը կամ եվրաատլանտյան քաղաքականությունը, համենայնդեպս շոշափելի բովանդակությամբ: Այդ դիրքերից ներկայացող ուժերից որևէ մեկը չի հաղթահարել անցողիկ շեմը: Այդ հանգամանքն էլ կարիք ունի մանրամասն դիտարկման և վերլուծության, ինչը ևս կանենք առաջիկայում: Առայժմ արձանագրենք մի քանի կարևոր ընդհանուր դրույթներ:

Նախ, Հայաստանում անցկացվեց ժողովրդավարական ընտրություն, որտեղ ապահովվեց քվեարկության ազատությունը: Իհարկե նախկին իշխանությունը ներկայացնող ուժերը, գուցե այլ ուժեր ևս հայտարարում են ու կհայտարարեն ընտրության արդյունքի կեղծված լինելու մասին, սակայն ակնհայտ է, որ դա կլինի լոկ քաղաքական հայտարարություն, առանց շոշափելի հիմքի: Ըստ այդմ, հետընտրական զարգացումներով արդյունքի վերանայման որևէ փորձ կլինի ոտնձգություն Հայաստանի կայունության, պետական վերականգնման հրամայականի, հասարակական համերաշխության դեմ, այլ կերպ ասած՝ կլինի ներքին գրոհ Հայաստանի դեմ: Դատական, իրավական կարգով ընտրության արդյունք վիճարկելը իհարկե ցանկացած ուժի իրավունքն է:

Միևնույն ժամանակ, անկասկած է, որ խորհրդարանից դուրս մնացած քաղաքական ուժերի սպեկտրը ունի մտորելու և իրավիճակը վերլուծելու լուրջ անհրաժեշտություն: Այդ ուժերի մի մասի համար լավագույն եզրահանգումը կլինի ուղղակի այլևս որևէ ընտրության չմասնակցելը: Մյուս մասի համար կարևոր է գնահատել իրավիճակը և պատրաստվել համառ ու հետուողական աշխատանքի, որովհետև քաղաքականությունը չի լինում այլ կերպ, քաղաքականությունը չի կարող լինել երաշխավորված հաջողությունների շղթա, հետևաբար դրանում հաջողություն չի կարող լինել այն ուժի համար, որը պատրաստ չէ անհաջողության ու դրանից համարժեք եզրահանգումների: Այդ հանգամանքը հատկապես վերաբերում է ուժերի, որոնք Հայաստանին առաջարկում են արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական և հասարակական զարգացման այլընտրանքային ուղիներ: Այդ ուժերը ունեն լրջորեն բյուրեղանալու և սեփական բովանդակությունն ու առաջարկները բյուրեղացնելու, հղկելու, հանրայնորեն ինստիտուցիոնալացնելու, Հայաստանի հասարակական շրջանակում, ինչպես նաև արտաքին գործծընկերային շրջանակում կապիտալիզացնելու խնդիր: Այդ խնդրի լուծումից է կախված ոչ միայն տվյալ ուժերի, այլ հայկական քաղաքականության ապագայի որակը:

Այդպիսով, Հայաստանում տեղի ունեցած ընտրությունը ավարտ չէ, այլ սկիզբ: Համենայնդեպս թե այդպես ընկալելը, թե հանրությանը դրան տրամադրելն է ճանապարհը, որտեղ կհաջողեն նրանք, որոնք առավել արդյունավետ կլինեն հանրությանն այդ սկզբի հարցում տրամադրելու գործում՝ լինի խորհրդարան հայտնված, թե դրանից մնացած ուժեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում