Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին լուսանկարել են աշխատելիս` գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ժնև թռչելիս: «Ռոսիա 1»-ի կադրերը հրապարակել է «Пул N3» Telegram-ալիքը, գրում է РИА Новости-ն:
Տեսանյութում ներկայացված է նախագահական ինքնաթիռում Պուտինի աշխատասենյակը. ներկայացվել է կաշվե աթոռներով սեղանը, ինչպես նաև բարձերի ու ծածկոցների հավաքածուն:
Նախագահն ուսումնասիրել է փաստաթղթերը մինչ ամերիկացի գործընկերոջ հետ բանակցությունները: Կադրերում արձանագրվել է այն պահը, երբ ինքնաթիռը մտել է տուրբուլենտային գոտի, բայց Պուտինը չի ընդհատել աշխատանքը:
Պուտինի և Բայդենի առաջին հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 16-ին` Ժնևում: