ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը մեկնել է Վաշինգտոն: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ նա հայտնել է, որ Վաշինգտոն է վերադառնում լավատեսական տրամադրվածությամբ:
Գործակալության զրուցակիցը նշել է, որ արդեն մի քանի հանդիպում է նախատեսել: Անտոնովը կառուցողական փոխգործակցության հույս ունի:
«Առջևում շատ աշխատանք կա: Մենք առաջընթացի հույս ունենք», – ասաց դիվանագետը:
Անտոնովը և Մոսկվայում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավար Ջոն Սալիվանն ամիսներ առաջ կանչվել էին իրենց երկրներ խորհրդակցությունների՝ միջպետական հարաբերությունների վատթարացման ֆոնին: Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը Ժնևում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են դեսպաններին վերադարձնել աշխատանքի:
Գործակալությունը հիշեցնում է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հակասությունները սրվել էին Ուկրաինայում պետական հեղաշրջումից, Ղրիմի վերադարձից և Դոնբասում հակամարտության բռնկումից հետո: Եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ն Կրեմլին մեղադրեցին այդ ամենին միջամտելու մեջ և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառեցին, ինչին Մոսկվան հայելանման արձագանք տվեց:
ՌԴ դեսպանը Մոսկվա էր վերադարձել մարտին, երբ Ջո Բայդենը Ռուսաստանին մեղադրեց ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու մեջ և Վլադիմիր Պուտինին անվանեց «մարդասպան»: