ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական շուկայի զարգացման վարչության պետ Կարեն Թամազյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրման վերաբերյալ օրենսդրական փաթեթը, որն ընդունվել է ԱԺ-ում առաջին ընթերցմամբ, եկող շաբաթ կներկայացվի երկրորդ ընթերցման: Այս ընթացքում Աժ պատգամավորներից, արհմիություններից ու պետական կառավարման մարմիններից ստացվել է շուրջ 200 առաջարկ: Սակայն, ըստ Թամազյանի, նախագծում կատարվել են ընդամենը տեխնիկական ճշգրտումներ, հստակեցումներ, իսկ «գաղափարապես» նախագիծը նույնն է մնացել: