Saturday, 23 10 2021
Երևանում կհիմնանորոգվի ևս 6 մանկապարտեզ
Բազմաթիվ նորարարությունների համար Հայաստանը կարող է դառնալ տուն. ԿԲ նախագահ
Իմ քաղաքի բնակիչներին օգտակար լինելու առաքելության ավարտից հետո քաղաքականության մեջ էլ չեմ լինի․ Դիանա Գասպարյան
Ռուս խաղաղապահները 2 հա տարածք են ականազերծել ԼՂ սահմանազատման գծի մոտակայքում
Խոշոր հրդեհ՝ Երևանում. Mercedes-ը վերածվել է մոխրակույտի
11:50
Ամերիկացի զինվորականները ոչնչացրել են Ալ-Քաիդայի առաջնորդներից մեկին
Տեղի ունեցած իրադարձությունները վերաձևելու են տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը. ՀՀ նախագահ
Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել սփյուռքի աջակցությունն Արցախին
1962 նոր դեպք, 31. մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Ջերմուկում մեծ ծավալի աշխատանքներ են մեկնարկել. Պապիկյանը մանրամասներ է հայտնում
Ապագան կառավարելի կլինի այնքանով, որքանով կկարողանանք մոդելավորել տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Նիկոլ Փաշինյան
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան մոտ 90 մետր գլորվել է ձորը. կա տուժած
Սաակաշվիլին բանտում ենթարկվել է արյան փոխներարկման
Քոչարյանը առաջինը թույլ տվեց «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ի մուտքը Հայաստան․ ճնշմամբ հասան նրան, որ նախկին ընկերությունը դուրս մղվեց
10:24
Պուտինն ու Բեննեթը քննարկել են ՌԴ-Իսրայել ապագա հարաբերությունները
Մեր կրթական համակարգը վերջին 20 տարում մեզ սովորեցրել է էգոիզմ՝ սովորիր, լավ ապրիր, երկիրը երկրորդական է
Իշխանությունը չի թաքցնում իր նպատակներն ու ոգևորությունը․ «Փաստ»
Դիլիջանում մեկնարկել է «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը
Քաղաքապետարանի նոր առաջարկը. տեղական վճարները կթանկանան. «Ժողովուրդ»
Ովքե՞ր և ինչո՞ւ են «բզբզում» ձկնորսության թեման. «Փաստ»
Ուղիղ. Մտքերի հայկական գագաթնաժողովը
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հայկական պետականության «լիկվիդացիայի» չբավարարված շահառուները
Նիկոլ Փաշինյանի հույսը նախկիններն են․ «Հրապարակ»
Ազդակներն այնքան էլ դրական չեն. «Հրապարակ»
ՔՊ-ն Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուն ունի. «Ժողովուրդ»
ԱԺ նախկին պատգամավորին պատահական չեն հիշել. «Ժողովուրդ»
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները
01:00
Գրիպով եւ COVID-ով միաժամանակյա վարակման առաջին դեպքն Է հայտնաբերվել Է Սեւաստոպոլում

Թեժ ընտրարշավ՝ առանց ակնհայտ ֆավորիտի. միջազգային մամուլն անդրադարձել է Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրություններին

Հայաստանում հունիսի 20-ին անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում հիմնական մրցակցությունը գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագրի» և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի միջև է, սակայն նրանցից ոչ ոք ակնհայտ ֆավորիտ չէ: Միջազգային մամուլը՝ ներառյալ հարևան երկրների, ռուսական, եվրոպական, ամերիկյան, արաբական, հնդկական առաջատար լրատվամիջոցները, նախօրեին անդրադարձել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Ամփոփելով ընտրության օրվա առավոտյան տվյալները՝ BBC-ի թղթակիցը նկատել է, որ քաղաքացիների մասնակցության ծավալները գերազանցում են սպասելիքները:

Ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության թղթակիցը նույնպես նկատել է վաղ առավոտից ընտրատեղամասերում գոյացած հերթերը, որի պատճառը կարող է լինել ոչ միայն քաղաքական ուժերի թեժ մրցակցությունը, այլև քվեարկության «ձգձգվող» ընթացակարգը՝ իր առանձնահատկություններով և նորամուծություններով:

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները լուսաբանում է նաև «Ռոյթերս» միջազգային լրատվական գործակալությունը՝ նշելով, որ կիրակի առավոտյան մեկնարկած ընտրությունները շատ մրցակցային են:

Նույնը փաստել է արաբական «Ալ-Ջազիրան»՝ նշելով, որ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նախորդ տարվա ռազմական պարտությունից հետո կորցրել է իր հասարակական վստահության մեծ մասը, շատ մոտ մրցավազքի մեջ է այս ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի հետ:

Ուշագրավ է, որ աշխարհի առաջատար լրատվամիջոցների մեծ մասը հայաստանյան ընտրությունները կապում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի և 2020 թ. աշնանը տեղի ունեցած պատերազմի հետ:

Օրինակ, գերմանական «Դոյչե Վելլե» պարբերականը գրում է, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման պատճառը նախորդ տարվա պատերազմն էր և դրա հետևանքով ձևավորված իրավիճակը:

«Այսպիսի թեժ նախընտրական քարոզարշավ Հայաստանում թերևս չէր եղել», – շեշտելով, որ ընտրությունների գլխավոր ինտրիգն այն է, թե պահպանե՞լ է արդյոք Փաշինյանը իր վստահությունը հանրության շրջանում, թե՞ հիասթափված ընտրողները երես են թեքել նրանից:

Ընտրություններին հայտ ներկայացրած 25 կուսակցություններից և դաշինքներից, ըստ «Դոյչե Վելլե»-ի մեկնաբանի, ակնհայտ անցնողները երկուսն են՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը և գործող իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի»: Սակայն ակնհայտ ֆավորիտ նրանց մեջ չկա:

Եվ եթե նախընտրական քարոզաշավի սկզբին առաջատարը, սոցիոլոգիական հարցումների համաձայն, «Քաղաքացիական պայմանագիրն» էր, ապա այժմ պատկերը փոխվել է: «Դոյչե Վելլե»-ն հայտնում է, որ տեղական MPG Ltd սոցիոլոգիական կենտրոնի վերջին տվյալների համաձայն՝ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի օգտին պատրաստ են քվեարկելու ընտրողների 24,1 տոկոսը, իսկ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» օգտին՝ 23,8 տոկոսը:

Երրորդ տեղում Սերժ Սարգսյանի և Արթուր Վանեցյանի «Պատիվ ունեմ» դաշինքն է: Ըստ նշված հարցման արդյունքների՝ Ազգային ժողով կարող են անցնել նաև Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը» և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը:

«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը իր հերթին վկայակոչում է Gallup International-ի հունիսի 18-ի տվյալները, որոնց համաձայն «Հայաստան» դաշինքը ստանալու է ձայների 28,7 տոկոսը, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ ձայների 25,2 տոկոսը:

BBC-ի ռուսական ծառայության վերլուծաբանը նկատել է, որ այս ընտրություններում, փաստորեն, իրար են բախվում ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը ղեկավարած բոլոր ղեկավարները, սակայն հիմնական մրցակցությունը լինելու է Փաշինյանի և Քոչարյանի գլխավորած ուժերի միջև:

Թե ով կհաղթի և արդյոք ընտրությունների առաջին փուլի արդյունքներով կձևավորվի նոր կառավարություն՝ պարզ կդառնա ժամեր անց:
Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2 միլիոն 593 հազար 572 ընտրող։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում