ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրել է, թե քանի ընտրող է մասնակցել քվեարկությանը: Ժամը 17.00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 989, 972 քաղաքացի կամ ընտրողների 38,17 տոկոսը։
Այսպես, Երևանում 859.000 ընտրողից մասնակցել է 344,868-ը:
Արագածոտնի մարզում 117.472 ընտրողից մասնակցել է 44, 511 ընտրող:
Արարատի մարզում 223.360 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 83.766 ընտրող:
Արմավիրի մարզում կա 235.840 ընտրող: Նրանցից քվեարկությանը մասնակցել է 75.035-ը:
Գեղարքունիքի մարզում ընտրողների ընդհանուր թիվը 189.527 է: Նրանցից քվեարկությանը մասնակցել է 70.836 ընտրող:
Լոռու մարզում ընտրողների ընդհանուր թիվը 233.552 է: Ժամը 17.00-ի դրությամբ քվեարկել է 87.310 մարդ:
Կոտայքի մարզում 242.022 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 93.828-ը: