Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը, ժամը 11:00-ի դրությամբ, մասնակցել է 317 հազար 291 քաղաքացի կամ ընտրողների 12,2 տոկոսը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը։