ԱՄՆ իշխանությունները Թայվան են ուղարկել COVID-19-ի դեմ պատվաստանյութի 2,5 միլիոն դեղաչափ: Այս մասին Twitter-ի իր էջում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
«Գնացի՛նք: Մեր նվիրած 2,5 միլիոն դեղաչափերն արդեն Թայվանի ճանապարհին են, որի՝ առողջապահական ոլորտի համագործակցությունն ԱՄՆ-ի հետ օգնել է կյանքեր փրկել այնտեղ և ամբողջ աշխարհում», – գրել է Փրայսը:
Իր հերթին, Թայվանի ղեկավար Ցաի Ինգ-Վենը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին «բարեկամության հուզիչ ժեստի» համար:
«Այս պատվաստանյութերը մեծապես կօգնեն պահպանել թայվանցիների ապահովությունն ու առողջությունը», – գրել է նա:
Հունիսի 4-ից ԱՄՆ-ն սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր արտահանել: Առաջին խմբաքանակը՝ Johnson & Johnson ընկերության արտադրած պատվաստանյութի 1 միլիոն դեղաչափ, ուղարկվել է Հարավային Կորեա:
Wheels up! Our donation of 2.5 million vaccine doses is on the way to Taiwan, whose health partnership with the U.S. helped save lives here and around the world. @StateDept is proud to support @POTUS’ commitment to help the world defeat COVID-19. pic.twitter.com/J0rgy753bs
— Ned Price (@StateDeptSpox) June 19, 2021
Thank you to the #US for this moving gesture of friendship. These vaccines will go a long way toward keeping #Taiwan safe & healthy. https://t.co/KnpN7xglyA
— 蔡英文 Tsai Ing-wen (@iingwen) June 19, 2021