Thursday, 28 03 2024
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Հունիսի 20-ին, 21-ին և միշտ՝ երկրի ու դրության տերը

Հունիսի 20-ին Հայաստանի հանրությունը կատարելու է խորհրդարանի արտահերթ իր ընտրությունը: Ավելորդ են այլևս մեկնաբանություններն ու գնահատականները, թե որքան բախտորոշ և վճռորոշ է լինելու այդ ընտրությունը մի շարք առումներով, թե ներքին, թե արտաքին կենսագործունեության, անվտանգային միջավայրի ամենատարբեր շերտերի առումով: Այս ոչ միայն նախընտրական շաբաթների, այլևս ամիսների ընթացքում այդ առումով խոսվել, ասվել, լսվել է գրեթե ամեն ինչ, և Հայաստանի հանրությունը պետականության այս երեք տասնամյակում նաև տեսել է իր աչքով ու զգացել է իր մաշկով ամեն ինչ՝ հաղթանակի պերճանքից մինչև պարտության ողբերգություն, և այստեղ թերևս խոսքերը առնվազն հունիսի 20-ի համար դառնում են իսկապես ավելորդ:

Հայաստանի քաղաքացուն թերևս ոչ ոք այլևս չի կարող ասել, թե ինչ ընտրել կամ ում ընտրել: Հայաստանի քաղաքացին երեք տասնամյակի փորձով դա գիտե երևի թե ամենից լավ: Հայաստանի քաղաքացուն է, որ գուցե չգիտեն և չեն ճանաչում շատերը, և գուցե այս տարիների ընթացքում չեն էլ ցանկացել ճանաչել, այլ եղել է միայն այդ քաղաքացուն լռեցնելու, հարստահարելու, շահագործելու, մանիպուլյացնելու, տարատեսակ խաբկանքների ու նենգափոխումների ենթարկելու փորձ: Փոխարենը, Հայաստանի քաղաքացին է հասցրել ճանաչել բոլորին: Վճռորոշ ընտրությունից առաջ, այդպիսով, առանցքայինը քաղաքացուն ընտրության ուղենշելը չէ: Կա առանցքային մեկ այլ բան, որ պետք է նկատի ունենա Հայաստանի քաղաքացին քվեարկության գնալիս:

Քվեարկության որևէ արդյունք չպետք է լինի հուսահատության սերմ անգամ, ինչպիսին էլ այդ արդյունքը լինի: Ինչ էլ որ լինի, Հայաստանի քաղաքացին պետք է աներեր լինի մի բանում՝ իրեն երկրի տեր, դրության տեր զգալու և գիտակցելու հարցում: Մնացյալը՝՝ քվեարկությունը, ընտրությունը, ձայների հարաբերակցությունը և այլն՝ ածանցյալ են այդ գիտակցությունից, երկրի իրական Տիրոջ, դրության տիրոջ գիտակցությունից: Եվ քաղաքացու մոտ այդ գիտակցությունը մշտապես պահել, ամրացնելն ու բյուրեղացնելն է Հայաստանի պետականության ապագայով մտահոգ բոլոր քաղաքական ուժերի իրական առաքելությունը, անկախ, այդ ուժերը կհայտնվեն խորհրդարանում, թե ոչ:

Խորհրդարանում այսօր կարող են հայտնվել իքս ուժեր, վաղը՝ իգրեկ, բայց մի բան աներկբա է՝ Հայաստանի քաղաքացին չպետք է հայտնվի հուսահատության, չպետք է հայտնվի անորոշության մեջ, Հայաստանի քաղաքացին չպետք է հայտնվի Հայաստանից դուրս, չպետք է ունենա հեռանալու պատճառ և մտադրություն, Հայաստանի քաղաքացին չպետք է դադարի լինել իր երկրի աներկբա տերը: Դա մեզ պարտավորեցնում են նաև Արցախի դեմ պարտադրված դաժան պատերազմին զոհ գնացած մեր որդիները, եղբայրները, հայրերը, պապերը: Նրանք անթույլատրելի են դարձրել այս հողը որևէ հուսահատության հանձնելը: Մնացյալի մասին կխոսենք հունիսի 21-ին՝ հաղթած քաղաքացու հետ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում