Նախագահական ընտրություններից հետո Իրանին մեծ փոփոխություններ են սպասվում, հայտարարել է երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը՝ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:
Ըստ պաշտոնական տվյալների, ընտրություններում հաղթել է Իրանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսին ՝ հավաքելով ձայների 61,9% -ը։ Նրա օգտին է քվեարկել ընտրությանը մասնակցած 28,9 միլիոն ընտրողից 17,9 միլիոնը։ Ռաիսիի բոլոր մրցակիցները ճանաչել են նրա հաղթանակը:
«Մոտ ապագայում մենք պետք է սպասենք աշխարհակարգում և հարաբերություններում մեծ փոփոխությունների: Նույնն Իրանում է: Իրանում տեղի կունենան մեծ փոփոխություններ և բարեփոխումներ», -ասել է Ահմադինեժադը:
Իրանի արտաքին քաղաքականության մեջ լուրջ փոփոխություններ տեղի չեն ունենա կարճաժամկետ հեռանկարում, ասել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
«Չի թվում, որ կարճաժամկետ հեռանկարում արտաքին քաղաքականության մեջ մեծ փոփոխություններ կլինեն: Բայց առաջիկայում միջազգային հարաբերությունները ընդհանուր առմամբ կփոխվեն, հետևաբար, այդ փոփոխությունները կանդրադառնան նաև Իրանի հետ հարաբերությունների վրա»,- ասել է Ահմադինեժադը: