Նոր Զելանդիայի ամենամեծ՝ Օքլենդ քաղաքում տեղի ունեցած պտտահողմի հետևանքով մեկ մարդ է մահացել, երկուսը վիրավորվել են:
Ինչպես հաղորդում է «DailyMail»-ը, շաբաթ առավոտյան պտտահողմ է եղել քաղաքի արվարձաններում։
Պտտահողմի հետևանքով պատճառվել է նաև նյութական վնաս: Քանդվել են տների տանիքներ, կոտրվել են շենքերի ապակիներ, տապալվել են ծառեր և անջատվել են էլեկտրահաղորդման գծեր:
Հրշեջ-փրկարարներն աշխատում են հետևանքների վերացման ուղղությամբ, նրանք գտնվում են ավելի քան 100 վայրում։
Քամու ուժգնությունն այնպիսին է եղել, որ ծովային բեռնարկղերը շրջվել են Օքլենդի նավահանգստում, ինչի հետևանքով 1 մարդ մահացել է, 2-ը վիրավորվել։ Վիրավորները շտապ տեղափոխվել են հիվանդանոց։